ԱՄՆ-ն մեղմացնում է ռազմական օգնության դիմաց Կիևի կողմից վճարման պահանջները. Bloomberg

Միացյալ Նահանգները Ուկրաինայի հետ տնտեսական համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքում, կարծես, մեղմացրել Է Կիևին ուղղված պահանջները՝ վճարելու պատերազմի ժամանակ ստացած օգնությունը. այս մասին հայտնել Է Bloomberg News-ը՝ վկայակոչելով այդ հարցին ծանոթ աղբյուրներին:

Անցյալ շաբաթ Վաշինգտոնում կայացած բանակցությունների փուլից հետո նախագահ Թրամփի վարչակազմը իջեցրել է գնահատականը օգնության արժեքի վերաբերյալ, որը ԱՄՆ-ն տրամադրել է Կիևին Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր՝ 300 միլիարդ դոլարից հասնելով մոտ 100 միլիարդ դոլարի, Bloomberg-ին հայտնել են աղբյուրները:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախորդ ամիս հայտարարել էր, որ Կիևը չի ճանաչի նախկինում հաստատված ԱՄՆ ռազմական օգնությունը որպես վարկեր, որոնք պետք է վերադարձվեն, իսկ ավելի վաղ էլ դժգոհել էր, թե ԱՄՆ-ն շարունակ փոխում է համաձայնագրի պայմանները:

Ապրիլին Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Կիևն ամերիկյան կողմի հետ խորհրդակցություններ է սկսել օգտակար հանածոների մասին համաձայնագրի նոր տեքստի շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս