
Viva ընկերությունն ահազանգում է խարդախության նոր եղանակի մասին

Viva ընկերությունն ահազանգում է խարդախության նոր եղանակի մասին ու բաժանորդներին հորդորում զգուշանալ թվային խարդախության այդ եղանակից:
Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ անանուն զանգահարողը ներկայանում է որպես Viva-ի աշխատակից, տեղեկացնում, թե իբր զանգահարում է Զանգերի կենտրոնից և առաջարկում է միանալ ծառայությունների, ուղղորդում է դեպի կեղծ հավելված(ներ), որը(որոնք) ներբեռնելուց հետո խարդախները տիրանում են խաբված բաժանորդի հեռախոսի պարունակությանը, մուտք գործում ֆինանսական հավելվածներ, ձևակերպում վարկեր և այդ վարկային միջոցներն ուղարկում իրենց հաշիվներին:
«Հարգելի՛ բաժանորդներ, Viva-ի աշխատակիցները չեն զանգահարում ձեզ և չեն առաջարկում հավելվածներ ներբեռնել: Հորդորում ենք զերծ մնալ անձնական և բանկային տվյալներ, գեներացված կոդեր տրամադրելուց, ինչպես նաև կասկածելի հավելվածներ ներբեռնելուց: Կասկածներ ունենալու դեպքում խնդրում ենք կապվել Viva-ի հետ «My Viva» հավելվածով, 111 անվճար հեռախոսահամարով կամ մեր Ֆեյսբուքյան էջի միջոցով:
Viva-ն պատասխանատվություն չի կրում ձեր անձնական և բանկային տվյալները խարդախներին տրամադրելու հետևանքով պատճառված ֆինանսական կորուստների համար: Զգո՛ն եղեք»,- ասված է հաղորդագրության մեջ: