Այն, ինչ արեցիք Երևանում, ձեր դեմ արեցին Գյումրիում. Երևանի ավագանու նախկին անդամ

Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՔՊ-ն Գյումրիում արեց ճիշտ այն, ինչի համար մեզ Երևանում քննադատում էր․ բոյկոտեցին ավագանու առաջին նիստը, չմասնակցեցին քաղաքապետի ընտրությանը, կոչ արեցին արտահերթ ընտրություններ անցկացնել։

Մեզ կոչ էիք անում կառուցողական լինել և Ավինյանի հետ աշխատել։ Եղե՛ք կառուցողական, գնացե՛ք, Վարդանիկի հետ աշխատեք:

Այն, ինչ արեցիք Երևանում, ձեր դեմ արեցին Գյումրիում»։

Տեսանյութեր

Լրահոս