Ժամանակներն ուրիշ են, բայց հnւդաների գործելաոճը նույնն է մնացել, մատնnւթյան գինն ու ձևերն են փոխվել. Հայր Զաքարիա

Հայր Զաքարիան ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս ամբողջ շաբաթը Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա իրադարձությունների հիշատակության օրերն են։ Այսօր ավագ չորեքշաբթի է։Դարեր առաջ այս օրը Հուդան մատնեց մեր Տիրոջը, անհուսությունից ինքնասպանություն գործեց՝ այդպես էլ չըմբռնելով մարդեղության խորհուրդը և դառնալով պատմության մեջ մատնության, դավաճանության ամենամեծ խորհրդանիշը։

Այո՛, ժամանակներն ուրիշ են, բայց հուդաների գործելաոճը նույնն է մնացել, պարզապես մատնության գինն ու ձևերն են փոխվել։ Ամեն անգամ հուդա ենք դառնում, երբ

. ուրանում ենք Աստծուն,

. դավաճանում Հայրենիքին,

. հեռանում ազգային-քրիստոնեական արժեքներից,

. ոտնակոխ անում մեր սրբությունները,

. տեր չկանգնում նախնիներից փոխանցված հոգեմտավոր ժառանգությանը,

. ուրանում սեփական պատմությունը,

. անձնականը, նյութականը գերադասում ամեն ինչից․․․

Այս ցանկը կարելի է անընդհատ շարունակել, բայց իրականությունը շատ տխուր է, եթե չասեմ՝ ողբերգական․․․»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930