«Քաղաքական ռեինկարնացիա ունեցան բազմաթիվ օդիոզ դեմքեր, որոնք Սերժ Սարգսյանի իշխանության օրոք զրկվել էին պետական կառավարման համակարգում աշխատելու իրավունքից… Էս չե՞ք, արա’». Նարեկ Գալստյանը՝ ՔՊ-ին

Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջու գրում է. «Հիմա, երբ Վարդան Ղուկասյանը Գյումրիի քաղաքապետ է, կարելի է արդեն առանց «վնաս տալու» արձանագրել, որ Փաշինյանի իշխանությունը վայելում է այն աստիճան ատելություն, որ մարդիկ նախընտրում են գնալ ու քվեարկել տարատեսակ քրեական պատմությունների մեջ հայտնված կերպարների, որոնց դեմ էլ, մեծ հաշվով, մարդիկ դուրս եկան 2018-ի ֆարսին, բայց չընտրել ՔՊ-ին։

Ստացվում է, որ նիկոլականների առաջնորդի յոթ տարվա գործունեության հետևանքով մենք ոչ միայն կորցրինք Արցախը, մեծացավ Եռաբլուրը, օկուպացվեց Հայաստանի տարածքները, այլ նաև քաղաքական ռեինկարնացիա ունեցան բազմաթիվ օդիոզ դեմքեր, որոնք արդեն Սերժ Սարգսյանի իշխանության օրոք զրկվել էին պետական կառավարման համակարգում աշխատելու իրավունքից։ Չեմ զարմանա, որ մի օր էլ Փաշինյանի օրոք փոխվարչապետ դառնա Հովիկ Աբրահամյանը։ Էս չե՞ք, արա՛…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930