
Վրաստանի նախագահը պաշտոնական այց կկատարի Հայաստան

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի 28-29-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Այս մասին հայտնում է Վրաստանի նախագահի գրասենյակը։
Նշվում է, որ այցի շրջանակում Վրաստանի նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:
Նշենք, որ Միխեիլ Կավելաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնում իր առաջին պաշտոնական այցով այսօր գտնվում է Ադրբեջանում։ Բաքվում նա արդեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Նրանք քննարկել են Ադրբեջանի և Վրաստանի հարաբերությունները, էներգետիկ հարցերը, միջազգային օրակարգի և այլ հարցեր։