Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, Ժան-Իվ Լը Դրիանը և Հայկո Մաասը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը ու Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչպես նաև 2020-ի նոյեմբերի 9-ի և սույն թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման գործընթացը:
Լևոն Բաղդասարյանը պնդում է, որ խախտվում է հավասար մրցակցության սկզբունքը, դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով: Նա հարկ է համարում արձանագրել, որ թույլ տրված խախտումները կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա:
Իսրայելի Կնեսետի (խորհրդարանի) խոսնակ Յարիվ Լեւինը հունիսի 8-ին որոշել է, որ մարտի 23-ին կայացած ընտրությունների արդյունքներով «Եշ ադիտ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդի կազմած կառավարության կազմը խորհրդարանի հաստատմանը կներկայացվի հունիսի 13-ին:
Arctic Challenge («Արկտիկական մարտահրավեր») զորավարժությունները չեն նպաստում վստահության ամրապնդմանը Եվրոպայում, կարծում են ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանությունում։
«Մի՛ ճվճվա․ դո՛ւ ես ճվճվում». բանավեճ՝ Էդմոն Մարուքյանի և քաղաքացու միջև
Նիկոլ Փաշինյանին Արագածավանում վարդի թերթեր շաղ տալով դիմավորեցին:
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Սիսիան քաղաքում են. ՈՒՂԻՂ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի քրիստոնյա դեմոկրատների (ՔԴՄ) կուսակցությունն առաջին տեղն է զբաղեցնում Սաքսոնիա-Անհալտի դաշնային երկրամասի լանդթագի (խորհրդարան) ընտրություններում՝ հավաքելով ձայների 37,1 տոկոսը:
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Արցախի խաղաղ կյանքի վերականգնմանը:
«Նիկոլը վերաբերվում է ուրիշի երեխաներին, կրկնում եմ, ոնց ուզում է, ինչպես իր սեփականություն. կուզենա՝ կսպանի, կուզենա՝ տեսախցիկների առջև ելակ կտա, ինչպես երկնային մանանա, կուզենա՝ կթույլատրի, որ հուղարկավորեք, չի ուզենա՝ նկուղում կպահի, կուզենա՝ հերոսի կոչում կտա, չի ուզենա՝ անանուն զոհ կդարձնի՝ «պլյուս-մինուս 50 հոգանոց»…
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հունիսի 7-ին Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ քննարկել է Աֆղանստանի իրադրության խաղաղ կարգավորման խնդիրը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 8-ին կայացած նիստին որոշում ընդունեց հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող 6 պատգամավորի թեկնածուի գրանցումը ուժը կորցրած ճանաչել:
Կոլումբիայում մարդու իրավունքների լիազորի աշխատակազմում հաղորդել են, որ 58 մարդ է զոհվել հարկային բարեփոխման դեմ հակակառավարական բողոքների ժամանակ: Այդ մասին գրում է Associated Press-ը։
«Ես ասեմ՝ կա ապագա, դուք ասեք՝ ապագա կա». Փաշինյանը՝ քաղաքացիներին
Փաշինյանն արժանի է գնդակահարության, բայց մենք ջունգլիներում չենք ապրում և մեր երկրում անարխիա չի լինելու. Իշխան Սաղաթելյան
Պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման համար երաշխավորվել է 48 կազմակերպություն:
Հունիսի 7-ին, ժամը 18.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմած 41-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 01.00-ին, Երևանի Դ. Անհաղթի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Հունիսի 7-ին կատարվել է 50 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք։
Երբ թշնամին մտավ Սյունիք, վաստակավոր չոբաններն ասում էին, որ ոչխարները մոլորվել են. Վահե Հակոբյան
Թզբեհ քցող, թաթալաբազ ղեկավար մեզ ազգին պետք չի, մեզ ղեկավար ա պետք, որի վրայից մարդու հոտ ա գալիս․ Արարատ Աղաբեկյան
Առնվազն 62 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը տուժել հունիսի 7-ին Պակիստանի հարավում երկու մարդատար գնացքների բախման հետեւանքով:
ԼՀԿ-ն քարոզարշավ է իրականացնում Երևանում՝ ՈւՂԻՂ։
Այսօր՝ նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը, Նիկոլ Փաշինյանը մարզային հանդիպումները սկսելու է Արագածոտնի մարզի Արագածավան գյուղից: Հանդիպումը նախատեսված է 11:30-ին, սակայն ժամը 10:00-ից տարածքում մեծ թվով ոստիկաններ, քաղաքացիական հագոստով անվտանգության աշխատակիցներ, ինչպես նաև կինոլոգիական ծառայություն:
ՀՀ պետական սահմանների հետ կապված խնդիրների հիմնական պատճառներից է այն, որ Կառավարությունը սահմանային բնակիչների իրավունքներն ու առհասարակ` մարդու իրավունքները չի դնում քննարկումների ու որոշումների հիմքում:
Քարոզարշավի առաջին օրից հետո առաջարկում եմ քննարկել վերջին օրվա տարբերակները։ Մենք ընթացքին նայում ենք ստանդարտ զարգացումների տեսանկյունից, ինչը 10 օրից ենթադրում է նոր կառավարություն, բայց ոչ ոք չի տվել երաշխիք, որ անակնկալներ կամ արկածախնդրություն չի լինելու։ Կա նման մի քանի հնարավոր տարբերակ։
Հայաստանում հունիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 285-ի:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պարզաբանում է՝ դեսպան Լին Թրեյսիի՝ ապրիլին Սյունիք կատարած այցը այլ պաշտոնյաների այցերի հետ կապ չուներ, և Սյունիքում գտնվելու ընթացքում դեսպան Թրեյսին չի հանդիպել կամ խոսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը «Հայաստան» դաշինքի անդամները՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում են։ Գորիսի Գր․ Տաթևացու անվան հրապարակում տեղի է ունենում հանրահավաք։
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը շարունակում է նախապատրաստությունը Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2023 թ. առաջնության ընտրական փուլի՝ հունիսի 8-ին կայանալիք Ֆարերյան կղզիներ-Հայաստան հանդիպմանը: