Բաժիններ՝

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը սադրիչ է որակել Arctic Challenge զորավարժություններ

Arctic Challenge («Արկտիկական մարտահրավեր») զորավարժությունները չեն նպաստում վստահության ամրապնդմանը Եվրոպայում, կարծում են ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանությունում։

«Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի մասնակցությամբ Arctic Challenge զորավարժությունները սադրիչ են: «…» Արկտիկական տարածաշրջանի կայուն եւ խաղաղ զարգացման ապահովման անայլընտրական խնդրի մասին Վաշինգտոնի հայտարարությունների հետ չեն համընկնում»,-ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ, որը զետեղված էTwitter-ում: Arctic Challenge զորավարժությունները, որոնք երկու տարին մեկ անցկացնում են Ֆինլանդիայի, Շվեդիայի եւ Նորվեգիայի ռազմաօդային ուժերը, խոշորագույն վարժանքներից մեկն են՝ մարտական ավիացիայի օգտագործմամբ: ԱՄՆ-ի կողմից դրանց մասնակցում է ծովային հետեւակի ջոկատը, որը բաղկացած է տասը բազմաթիրախ F/A-18 Hornet կործանիչներից՝ KC-130 օդային տանկերների եւ 452-րդ ծովային ավիացիոն տրանսպորտային էսկադրիլիայի (VMGR-452) ինքնաթիռների ուղեկցությամբ: Նաեւ Ֆինլանդիա կտեղափոխեն շուրջ 250 ծովային հետեւակայիններ: Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել է, որ ԱՄՆ-ը մեծացնում է ռազմական ներկայությունն Արկտիկայում:

Նրա խոսքով, ռազմա-քաղաքական իրադրությունը տարածաշրջանում բարդանում է առաջատար երկրների մրցակցության պատճառով՝ ռեսուրսների եւ տրանսպորտային հաղորդակցությունների հասանելիության համար: Ռուսաստանը պաշտպանունակությունը եւ իր ազգային շահերի ապահովումն ամրապնդելու համար ակտիվորեն զարգացնում էՀյուսիսային նավատորմը, ընդգծել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս