Իսրայելի նախարարների նոր կաբինետի կազմը խորհրդարանի հաստատմանը կներկայացվի հունիսի 13-ին
Իսրայելի Կնեսետի (խորհրդարանի) խոսնակ Յարիվ Լեւինը հունիսի 8-ին որոշել է, որ մարտի 23-ին կայացած ընտրությունների արդյունքներով «Եշ ադիտ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդի կազմած կառավարության կազմը խորհրդարանի հաստատմանը կներկայացվի հունիսի 13-ին: Այդ մասին հաղորդում է Իսրայելի Kan պետական դիոկայանը:
Ռադիոկայանի տվյալներով՝ եթե նախարարների կաբինետի կազմը հաստատվի խորհրդարանի կողմից, կառավարությունը հենց նույն օրը երդում կտա, եւ կընտրվի Կնեսետի նոր խոսնակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: