Բաժիններ՝

Մերկելի կուսակցությունն առաջատարն է Սաքսոնիա-Անհալտի ընտրություններում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի քրիստոնյա դեմոկրատների (ՔԴՄ) կուսակցությունն առաջին տեղն է զբաղեցնում Սաքսոնիա-Անհալտի դաշնային երկրամասի լանդթագի (խորհրդարան) ընտրություններում՝ հավաքելով ձայների 37,1 տոկոսը: Այդ մասին վկայում են երկրամասի կառավարության կայքում զետեղված նախնական տվյալները, որոնք հրապարակվել են երկուշաբթի օրը՝ հունիսի 7-ին,։

Երկրորդ տեղում «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ կուսակցությունն է՝ հավաքելով ձայների 20,9 տոկոսը: Լանդթագ են անցնում նաեւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ)՝ 8,4 տոկոսով, «Ձախերը»՝ 11 տոկոսով, «Կանաչները»՝ 5,9 տոկոսով եւ Ազատ դեմոկրատական կուսակցությունը (ԱԴԿ)՝ 6,4 տոկոսով: 2016 թվականին Սաքսոնիա-Անհալթում անցկացված լանդթագի նախավերջին ընտրություններում ՔԴՄ-ն ստացել է ձայների 29,8 տոկոսը, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության օգտին այն ժամանակ քվեարկել է ընտրողների 24,3 տոկոսը:

Սա վերջին ընտրարշավն է Գերմանիայի բունդեսթագի ընտրություններից առաջ, որոնք անցկացվելու են սեպտեմբերի 26-ին. դրանց հիման վրա կձեւավորվի նոր կառավարություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս