
Ուսուցիչների վերապատրաստման համար երաշխավորվել է 48 կազմակերպություն. ԿԳՄՍ փոխնախարար

«Ֆեյսբուքի» իր էջում այս մասին գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
«Երկրորդ փուլով ստացված հայտերն էլ հաշվի առնելով` ուսուցիչների վերապատրաստման համար երաշխավորվել է 48 կազմակերպություն: Դուք ազատ եք ընտրել այն կազմակերպությունը, որտեղ ուզում եք վերապատրաստում անցնել: Երաշխավորված է նաև շուրջ 30 դասընթաց»,- նշել է Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ այդ դասընթացներից որևէ մեկը նախորդող մեկ տարվա ընթացքում անցած լինելու պարագայում ուսուցիչները հնարավորություն ունեն ավտոմատ հավաքագրել նշված կրեդիտները: