
Ռուսաստանյան խաղաղապահները մոտ հարյուր ուխտավորի ուղեկցել են Ամարասի վանական համալիր

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Արցախի խաղաղ կյանքի վերականգնմանը: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են 98 ուխտավորի անվտանգ այցելությունը Ամարասի քրիստոնեական վանական համալիր: Վանական համալիր են եկել Ստեփանակերտ քաղաքից և վանքին հարակից քաղաքներից ու գյուղերից»,- նշում են ՌԴ ՊՆ-ից: