Բայդենը և Ստոլտենբերգը քննարկել են Աֆղանստանի իրադրության կարգավորման խնդիրը
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հունիսի 7-ին Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ քննարկել է Աֆղանստանի իրադրության խաղաղ կարգավորման խնդիրը: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի ղեկավարի մամուլի քարտուղար Ջեն Փսակիի՝ տարածած գրավոր հայտարարության մեջ։
«Նրանք քննարկել են այն ավանդը, որը ՆԱՏՕ-ն Աֆղանստանում ներդրել է երկու տասնամյակների ընթացքում, եւ դիվանագիտական ջանքերի մշտական աջակցությունը, որոնք նպատակամղված են հաշտության հասնելուն»,- տեղեկացրել է մամուլի քարտուղարը: Նրա խոսքով՝ Բայդենը եւ Ստոլտենբերգը ննարկել են Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի հարցը, որը տեղի է ունենալու հունիսի 14-ին Բրյուսելում: Նրանք համակարծիք են «ՆԱՏՕ-2030» նախաձեռնության կարեւորության վերաբերյալ, որը նպատակամիտված է ռազմավարական մրցակցության եւ անդրազգային սպառնալիքների նկատմամբ ադապտացմանը, ներառյալ կլիմայի փոփոխությունը եւ կիբեռգրոհները»:
Նախագահը եւ գլխավոր քարտուղարը կարծիքներ են փոխանակել դաշինքի երկրների պաշտպանության ծախսերի ավելացման շուրջը, «ընդգծել են ՆԱՏՕ-ի շրջանակներում պատասխանատվության արդարացի բաշխման եւ այն բավականաչափ միջոցներով ապահովման կարեւորությունն սպառնալիքների հակազդման համար»,- հավելել է Փսակին: