Ազատությո՛ւն Պրոֆեսոր Արմեն Չարչյանին, նրան համբերություն, իսկ մեզ վճռականություն, նա այսուհետ քաղբանտարկյալ է»:
Միացյալ Նահանգների ազգային պաշտպանության նոր խմբագրվածքը կհրապարակվի մոտավորապես եկող տարվա սկզբին: Հունիսի 23-ին այդ մասին հայտնել է քաղաքական գործերով Միացյալ Նահանգների պաշտպանության փոխնախարար Քոլին Քոլը։
Փսատաբան Հայկ Ալումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բոլորս լսեցինք պրոֆեսոր Չարչյանի խոսակցության գաղտնալսումը և ամենքս մեր հետևությունն արեցինք:
Նամակներում փաստերի վկայակոչմամբ բարձրացվել է հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի հարցը` իբրև անվերապահ կատարման ենթակա պարտադիր միջազգային պահանջ:
Հնդկաստանի Մադհյա Փրադեշի նահանգում հայտնել են կորոնավիրուսի «Դելտա պլյուս» շտամով հիվանդացած մարդու մահվան մասին, որն այս շտամից մահվան առաջին դեպքն է:
Ռուսաստանի Հիդոօդերեւութաբանական կենտրոնը նախազգուշացրել է շաբաթվա ընթացքում Մոսկվայում ջերմաստիճանային ռեկորդների շարքի շարունակման մասին: Նոր եղանակային առավելագույն ցուցանիշներ կարող են սահմանվել հունիսի 25-ին, 26-ին եւ 27-ին, այդ օրերին օդը կարող է տաքանալ մինչեւ 32 – 36 աստիճան:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաթումի, Վարդանանց, Նալբանդյան, Զորյան, Ֆիդայինների, Լանջային փողոցներով և Տիգրան Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
«Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին առնչվող քրեական գործի հարուցումից և հատկապես նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարանի որոշման ընդունումից հետո այս ողջ ընթացքում ինչպես նրա պաշտպանների, այնպես էլ դաշինքի կողմից համառորեն փորձ է արվում հանրությանը պարտադրել Ա. Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվելու կեղծ օրակարգը:
Հունիսի 24-ին, ժամը 17։52-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պ․ Սևակ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։
Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը վերադարձել է Ռուսաստան՝ Ռուսաստանի հետ կանխատեսելի ու կայուն հարաբերությունների ակնկալիքով:
Հունիսի 24-ին Եգիպտոս է հասել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Այդ մասին հաղորդել է Եգիպտոսի միասնական գնումների եւ բժշկական ապահովության վարչությունը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Զրուցակիցները շարունակել են մտքերի փոխանակումը ԼՂ շուրջ իրավիճակի վերաբերյալ:
«Ինտելեկտուալ ապուշներին հայ ժողովուրդը ծնկի բերեց և այսուհետ միշտ ծնկի է բերելու»,- պալատական ներքինիներից մեկի շուրթերով տարածված այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ իրեն ընտրել են անինտելեկտ մուրճասերները կամ անմիտ ասֆալտատենչները։
«Տիգրան Ուրիխանյանը Փաշինյանի հետ հանդիպման համար լիազորված չի եղել ոչ Արա Աբրամյանի, ոչ էլ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության կողմից:
Կորոնավիրուսի «Դելտա» շտամն առաջին անգամ հայտնաբերվել էր 2020 թվականի հոկտեմբերին Հնդկաստանում: «Դելտա պլյուս»-ը համարվում է վիրուսի ավելի վարակիչ տեսակը:
«Տեղեկություններ ունեմ, որ զինվորները Էջմիածնից գնացել են Մեղրի՝ քվեարկելու, նույն զինվորները քվեարկել են մի քանի ընտրատարածքներում»․ Վահե Հակոբյան
«Պատերազմի օրերին և հետո բազմիցս շոշափվեցին ու փաստեր բերվեցին դավադիր, նախապես պլանավորած գործողությունների մասին, որոնք ի վնաս մեր հայ զինվորի էր արվել։ Ես՝ որպես հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայր, ակնկալում էի, որ մի օր հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչները կթակեն իմ և մյուսների դուռը նշված ոլորտի բացահայտումներ կամ պարզաբանումներ անելու նպատակով։
Հարստության հարկի սահմանումը կօգներ ֆինանսավորելու համավարակից հետո աշխարհի սոցիալ-տնտեսական վերականգնումը: Հունիսի 24-ին այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում:
Վերահաշվարկվել է ընդհանուր թվով 16 տեղամասերի քվերակության արդյունքները, որի արդյունքում 4 տեղամասում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, որից 1-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել:
Նա աստված է: Նա միշտ լսում էր ինձ, ոչինչ չէր ասում և իմ խորհուրդը գործի է դնում: Շատ հաճախ ես ուզում էի հեռուստացույցի մեջ մտնել և նրա հետ գոլերը նշել»,-ասել է Էտոն։
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության ծրագրերին, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին ու բարեփոխումներին: Այդ համատեքստում քննարկվել են «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքն ու ապագայում նախատեսվող նախագծերը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 24-ը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1585 աճյուն:
Նավթի գները հունիսի 24-ին բարձրանում են ԱՄՆ-ում եւ Չինաստանում էներգակիրների պաշարների նվազման ֆոնին։ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության զեկույցը, որը հրապարակվել է նախօրյակին, ցույց է տվել նավթի պաշարների կրճատումը երկրում՝ անընդմեջ հինգերորդ շաբաթվա արդյունքներով. սա հունվարից ի վեր անկման ամենաերկար ժամանակաշրջանն է:
Հունիսի 24-ին, ժամը 18։10-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քանաքեռավան գյուղի ամառանոցների մոտ։
Մոսկվայում հունիսի 24-ին տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի և Եգիպտոսի Արաբական Հանրապետության առևտրի ու արդյունաբերության նախարար Նեվին Գամեայի հանդիպումը:
Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին, «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով հետպատերազմյան փուլում տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հստակեցրել է, որ Թեհրանը դեմ է սահմանների փոփոխությանը, այլ ոչ թե հաղորդակցության ուղիների բացմանը։
Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը Ֆրանսիայի նախագահի անունից արժանացել է «Արժանիքի ազգային շքանշան»-ի։ Շքանշանը Հակոբ Անդրեասյանին հանձնել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ժոնաթան Լաքոտը:
Խորը մտահոգությամբ տեղեկացանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորման մասին: Անվանի բժշկին առաջադրված մեղադրանքները մեծապես տարակուսելի են, և կալանավորման կայացված որոշումը՝ խիստ անհամաչափ, ինչի մասին փաստում են բազմաթիվ հեղինակավոր իրավագետներ։ Ստեղծված իրավիճակում բժշկի նկատմամբ իրականացված գործողությունները առերևույթ դժվար է բնութագրել այլ կերպ, քան հալածանք և անհիմն հետապնդում, ինչը միանշանակորեն դատապարտելի է։
Բանաձևը հիմնված է այն փաստի վրա, որ Ղարաբաղյան պատերազմի ավարտից վեց ամիս անց ավելի քան 200 ռազմագերի դեռ բանտարկված են Ադրբեջանում, այդ թվում՝ հենց Բաքվի բանտերում, մի բան, որ խախտում է միջազգային իրավունքը և 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության դրույթները։