Դեռ պարզ չի, թե ռուս սահմանապահները որ հատվածում են տեղակայվելու՝ հաշվի առնելով, որ սահմանի ճգրտման հարցերը մնում են օդում կախված, երկրորդ, եթե զորքերի հայելային հետ քաշում լինի, ապա որտեղ են գտնվելու հայկական և ադրբեջանական ստորաբաժանումները:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 575 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 346 հազար 792 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 12 մարդ, ընդհանուր՝ 5211:
Վճարելով ամենօրյա գնումների դիմաց Mastercard քարտով՝ դարձե՛ք մինչև 30.06.2021թ․ ակցիայի մասնակից և ստացե՛ք cashback 20 հազ. ՀՀ դրամից մինչև 800 հազ. ՀՀ դրամ գումարի չափով:
Յալթայի Միսմխոր գյուղակում լեռնային գետը դուրս է եկել ափերից: Այդ մասին հունիսի 24-ին հաղորդել են Ղրիմի ներքին քաղաքականության, տեղեկատվության եւ կապի նախարարությունում։
ՀՀ փաստաբանների պալատը 24.06.2021թ. կազմակերպել է խորհրդակցություն Ադրբեջանում ընթացող դատավարություններում հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն ցույց տալու արդյունավետության հարցի շուրջ: Այս մասին տեղեկացնում է Փաստաբանների պալատը:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) առաջին անգամ նշել է 2,9 միլիարդ եվրո գումարը, որը 2020 թվականին ծախսվել է վեց արեւմտյան ընկերություններից կորոնավիուսի դեմ պատվաստանյութերի նախապատվերի համար:
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ցավում եմ, որ բանասեր և պետական գործիչ պարոն Սերժ Սրապիոնյանը դարձել է Արցախի նախագահի ընդդիմախոսների տարածած ապատեղեկատվության զոհը՝ անգիտակցաբար ներգրավվելով այդ արշավի մեջ:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել ջրամատակարարման և էլեկտրաէներգետիկական համակարգերում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Cadena COPE-ի եթերում հայտարարված տեղեկատվության համաձայն ՝ իսպանացին, «Ռեալի» մի քանի խաղացողների հետ զրույցում նշել է, որ իր ապագան կապված է փարիզյան ակումբի հետ:
Արմեն Չարչյանի կալանավորումը վերացնելու պահանջով բողոքի ակցիա. ՈՒՂԻՂ
Ռուսաստանն առանցքային դերակատարում է ունեցել Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու գործում:
Իրականությունն այլ է, այս կառավարությունը մարտավարական առումով և՛ Արևմուտքին է ձեռնտու, և՛ Ռուսաստանին, իսկ դրա պատասխանը այդ երկուսի ստրատեգիաների մեջ է, որոնք այս պահին համընկնում են։
Եվրամիությունը պետք է երկխոսության ձեւաչափեր ստեղծի Ռուսաստանի եւ ՌԴ-ի նախագահի հետ՝ վիճելի հարցերը լուծելու համար: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ հանդես գալով Բունդեսթագում։
Բոլորիդ հայտնում եմ խորին երախտագիտություն ընտրարշավի ընթացքում հոյակապ աշխատանքի համար, որի մեջ դուք ներդրեցիք ձեր ամբողջ եռանդը, նվիրվածությունը եւ սերը մեր երկրի նկատմամբ:
Հայաստանի պետական կամերային երգչախումբը վերածննդի իտալացի մեծանուն բանաստեղծ և մտածող Դանթե Ալիգիերիի մահվան 700-րդ տարելիցի կապակցությամբ կմասնակցի Ռավեննայի հեղինակավոր փառատոնին՝ հանդես գալով Քերուբինիի նվագախմբի հետ:
Կառավարությունը փոփոխություններ կատարեց «Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» որոշման մեջ՝ նոր տառով հաշվառման համարանիշերի թողարկման համար:
ԵԽԽՎ իրավական հարցերով կոմիտեն ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով բանաձևի պահանջների կատարողականի զեկույցը, որում նշվում է, որ քաղբանտարկյալների խնդիրը Ադրբեջանում «ոչ ճանաչվել է, ոչ արժանացել է համարժեք արձագանքի, ոչ էլ առավել ևս լուծվել է»։
Թուրքական ազգայնամոլական «Yeni çağ gazetesi» թերթի կայքում «Հայաստանն առանց Թուրքիա չի կարող առաջ շարժվել» վերնագրով հոդված է հրապարակվել։ Հեղինակ Արսլան Թեքինը իր հոդվածում անդրադարձել է Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տարած հաղթանակին:
ՀՀ 15 քննական կենտրոնում հունիսի 25-ին միասնական քննություններ են անցկացվելու «Ռուսաց լեզու» և «Քիմիա» առարկաներից։
Արցախում ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչև այժմ անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ և պահեստազորայիններ) աճյունների որոնողական աշխատանքները հունիսի 24-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
Հունիսի 15-ի գիշերը Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղից, անգիտակից վիճակում, «Աբովյան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել նույն գյուղի բնակիչ, 41-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոցից ահազանգել էին ոստիկանության Կոտայքի բաժին ու հայտնել, որ նրա կրծքավանդակին ու որովայնին կտրած-ծակած բազմաթիվ վերքեր կան։ Վերքերն անհամատեղելի էին կյանքի հետ. վիրահատարանում տղամարդը մահացել էր։
Հունիսի 24-ի ցերեկը, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Կեսարիայի Մելիքգազի շրջանի Թավլուսուն թաղամասում գտնվող եկեղեցու պատերը դիտավորյալ կերպով ներկերով աղտոտվել և վնասվել են, իսկ պատմական կառույցի ներքին պատերից մեկում գանձ որոնողների կողմից 2մ խորությամբ փոս է արվել:
«Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպությունը հայտնում է, որ ադրբեջանցի զինծառայողները մահվան սպառնալիքներ են հնչեցրել Գեղարքունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին մոտ իրենց աշխատանքն անող իսպանացի լրագրողների հասցեին:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հանդիսատեսի դատին կհանձնի Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» հանրահայտ մոնոօպերան՝ գրված Ժան Կոկտոյի համանուն պիեսի հիման վրա։
Ընտրության արդյունքները մի քանի բացահայտում արեցին տեխնոլոգիաների առումով։
301 թվական – Հայաստանը դարձավ քրիստոնեությունն առաջինն ընդունած պետություն:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
Հունիսի 24-ին Լեռնային Ղարաբաղի`Հայաստանի հետ սահմանին գտնվող և 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած Որոտանի (Կուբաթլու) շրջանի տարածքում Ադրբեջանը նոր զորամաս է բացել, գրում է minval.az-ը: