
«Ամեն մրցաշրջանում մենք կտեսնենք 60 գոլ: Մեսսին աստված է»․ Էտոն

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտոն կիսվել է հարձակվողներ Լիոնել Մեսսիի և Սերխիո Ագուերոյի համագործակցության ակնկալիքներով:
«Ամեն մրցաշրջանում մենք կտեսնենք 60 գոլ: Ես պարզապես հույս ունեմ, որ Աստված նրանց կպաշտպանի նոր վնասվածքներից:
Մեսսին «Բարսելոնան» է: Ես այլ կերպ չեմ կարող պատկերացնել: Ես մի անգամ ասացի Մեսսիին, որ իր խփած գոլերը նրան եզակի կդարձնեն:
Նա աստված է: Նա միշտ լսում էր ինձ, ոչինչ չէր ասում և իմ խորհուրդը գործի է դնում: Շատ հաճախ ես ուզում էի հեռուստացույցի մեջ մտնել և նրա հետ գոլերը նշել»,-ասել է Էտոն։
Սիրարփի Աղաբաբյան