Մոսկվայում տապը մինչև շաբաթվա վերջը կշարունակի ռեկորդները
Ռուսաստանի Հիդոօդերեւութաբանական կենտրոնը նախազգուշացրել է շաբաթվա ընթացքում Մոսկվայում ջերմաստիճանային ռեկորդների շարքի շարունակման մասին: Նոր եղանակային առավելագույն ցուցանիշներ կարող են սահմանվել հունիսի 25-ին, 26-ին եւ 27-ին, այդ օրերին օդը կարող է տաքանալ մինչեւ 32 – 36 աստիճան:
«Մոսկվայում ջերմաստիճանային ռեկորդների շարքը կշարունակվի մինչեւ հանգստյան օրերը»,- ասված է Հիդրոօդերեւութաբանական կենտրոնի կայքում։
Նշվում է, որ ուրբաթ օրը կանխատեսվում է 34 – 36 աստիճան, իսկ ջերմության ռեկորդը հունիսի 25-ի համար ներայումս կազմում է 33,1 աստիճան: Այն սահմանվել է 2010 թվականին: Շաբաթ օրը մայրաքաղաքում օդը կտաքանա մինչեւ 33 – 35 աստիճան: Գրծող ռեկորդը կազմում է 33,6 աստիճան 2010 թվականին:
Կիրակի օրը՝ հունիսի 27-ին, ցերեկային ջերմաստիճանը կարող հասնել 32 – 34 աստիճանի, իսկ ռեկորդը պատկանում է 2013 թվականին, երբ օդը տաքացել է մինչեւ 32 աստիճան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: