Բաժիններ՝

Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին կանչել են ՀՔԾ

Արցախյան պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի մորը՝ Մանիկ Աճեմյանին, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործի շրջանակներում ՀՔԾ-ն վկայի կարգավիճակով կանչել է հարցաքննության։ Ալբերտի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը հայտնում է, որ ՀՔԾ-ից այսօր կեսօրին թաղային տեսուչը ծանուցում է բերել առ այն, որ հունիսի 28-ին նրա կնոջը վկայի կարգավիճակով հրավիրում են հարցաքննության։ Կինս աշխատում է այդ բժշկական կենտրոնում, ժողովի ժամանակ դահլիճում է եղել․ պարտադրանք՝ ընտրել «Հայաստան» դաշինքին, չի եղել։ Նրանք ունեն ե՛ւ ձայնագրություններ, ե՛ւ տեսագրություններ»։

«Պատերազմի օրերին և հետո բազմիցս շոշափվեցին ու փաստեր բերվեցին դավադիր, նախապես պլանավորած գործողությունների մասին, որոնք ի վնաս մեր հայ զինվորի էր արվել։ Ես՝ որպես հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայր, ակնկալում էի, որ մի օր հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչները կթակեն իմ և մյուսների դուռը նշված ոլորտի բացահայտումներ կամ պարզաբանումներ անելու նպատակով։

Բայց ո’չ, այսօր քննչական ծառայությունը հրավիրում է Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին քննչական ծառայություն քաղաքական բացահայտումների համար։ Ծանուցումը տեղադրում եմ։

Հ.Գ․ Վերջապես հարգել սովորեք»,- գրել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս