ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հարստության հարկ սահմանելու կոչ է արել
Հարստության հարկի սահմանումը կօգներ ֆինանսավորելու համավարակից հետո աշխարհի սոցիալ-տնտեսական վերականգնումը: Հունիսի 24-ին այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում:
«Ներկայումս, ընդամենը մեկ տարում աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունն ավելացել է 5 տրիլիոն դոլարով: Ես կրկնում եմ իմ կոչը կառավարություններին քննարկելու այդ մարդկանց կարողության, ինչպես նաեւ նրանց նկատմամբ համերաշխության կամ հարստության հարկ սահմանելու հնարավորությունն, ովքեր օգուտ են քաղել համավարակից՝ սոցիալ-տնտեսական վերականգնումը ֆինանսավորելու համար»,- ասել է նա:
Գուտերիշը հավելել է, որ համավարակի հետեւանքով «հարյուր միլիոնավոր մարդիկ հայտնվել են աղքատության նշագծից ցած, իսկ մի ամբող շարք երկրների հանդեպ ծառացել է սնանկացկման սպառնալիքը: «Երկիր մոլորակի բնակչության կեսը հնարավորություն չունի օգտվելու առողջապահության անհրաժեշտ ծառայություններից»,- նշել է նա հաղորդել է ՏԱՍՍ-ը: