Ջերմաստիճան կբարձրանա 3-6 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-5-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, հունվարի 31-ին, փետրվարի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ից մինչև փետրվարի 3-ն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-5-ը սպասվում են տեղումներ:
Երևան քաղաքի փետրվարի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 12.60C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -18.00C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -2․20C