Մոսկվան տրամադրված է Կիևի հետ երկխոսության. Զախարովա
Մոսկվան որոշում է կայացրել Կիևի հետ շփումներ սկսելու մասին և տրամադրված է Կիևի հետ երկխոսության:Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Շփումներ սկսելու և պատվիրակության ձեւավորման հնարավորության մասին որոշումը շատ օպերատիվ է ընդունվել (ռուսական կողմից) և հրապարակավ այդ մասին հայտարարվել է», – ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:
Ավելի վաղ, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, Վլադիմիր Պուտինը պատրաստ է ռուսական պատվիրակություն ուղարկել Մինսկ` Ուկրաինայի հետ բանակցելու համար: