Բաժիններ՝

Ռուսաստանը Ուկրաինային է հասցրել բանակցություններ կազմակերպելու մասին իր համաձայնությունը. Պեսկով

Ռուսաստանն Ուկրաինային է հասցրել բանակցություններ կազմակերպելու մասին իր համաձայնությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մենք ուկրաինացիներին փոխանցել ենք, որպեսզի բանակցություններ կազմակերպել Մինսկում։ Այդ տեղեկությունը հասցվել է ուկրաինացիներին։ Պուտինն անմիջապես զանգել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին և պայմանավորվել են, որ բելառուսական կողմն ամեն ինչ կանի, որպեսզի լավագույնս կազմակերպվի նաև պատվիրակությունների այցը և ապահովվի նրանց անվտանգությունը: Այդ բաղադրիչը այժմ նույնպես կարևոր է, ինչպես նաև այդ բանակցություններն անմիջականորեն անցկացնելու պայմանները։ Ռուսական կողմը ՌԴ նախագահի հանձնարարությամբ անմիջապես ձևավորել է պատվիրակությունը` Պաշտպանության նախարարության, Արտաքին գործերի նախարարության և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներից»,- ասել է Պեսկովը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28