Ուկրաինայի նախագահի գրասենյակը հերքել է Վլադիմիր Զելենսկու կողմից Կիևը լքելու մասին լուրը

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հերքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից Կիևը լքելու մասին տեղեկությունները: Կիևը լքելու մասին տեղեկությունն էր տարածել «CNN» հեռուստաալիքը:

«Ոչ, ոչ ոք ոչ մի տեղ չի գնում: Նախագահն այժմ իմ կողքին է: Նա վճռականորեն ասել է ՝ ոչ մի տարհանում, մնում ենք Կիեւում», – Արեստովիչի խոսքերը մեջբերել է «Ստրանա» պարբերականը:

Նա հավելել է, որ Ուկրաինայի նախագահի ընտանիքը նույնպես մնացել է մայրաքաղաքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28