Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի իրավունքները ժամանակավորապես են կասեցված. ԵԽ

Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի իրավունքները ժամանակավորապես են կասեցվել: Այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպայի խորհուրդը:

«Ընդունված որոշումը նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունը մնում է Եվրոպայի խորհրդի անդամ և Եվրոպայի Խորհրդի համապատասխան կոնվենցիաների մասնակից, ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի։

Ռուսաստանի Դաշնության համար մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընտրված դատավորը նույնպես մնում է դատարանի անդամ, և Ռուսաստանի Դաշնության դեմ ներկայացված բողոքները նախկինի պես կքննվեն և կորոշվեն դատարանի կողմից: Կասեցումը ոչ թե վերջնական միջոց է, այլ ժամանակավոր, որը բաց է թողնում կապի ուղիները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28