«Սենց դավաճանության տակից դո՞ւրս են գալու». Հովհաննես Իշխանյան

Վավերագրական ֆիլմերիռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փոքրիկ Արցախը 44 օր դիմացավ Ադրբեջանին, Թուրքիային, Բրիտանիային, Իսրայելին, Պակիստանին, Սիրիայից ներմուծված վարձկաններին։

Ի՞նչ դիմանալ։ Մարտունին չբաշարեցին պաշարեն։ Ողջ Հյուսիսը պահեցին, որ մի ուլ առանց կրակոցի էդ էլ տա։

Էն պայմաններում, որ գրեթե բոլոր խելքը գլխին գեներալները հեռացված էին, պահեստազորի մոբիլիզացիան կանգնած էր, իշխանության էին դավաճանները, ազգը պառակտված էր, չորս սահմաններից երեքը փակ էր, երկիրը Ազգային ժողովից մինչև ԱԽՔ ու ԱԱԾ, լրատվամիջոցներով ու ՀԿ-ներով լցված էր լրտեսներով, որոնք ելումուտ ունեին ամեն տեղ։ Օպերատիվ շտաբ ստեղծելու առաջարկները մերժվում էին, Նորատ Տեր-Գրիգորյանցին չէին ընդունում, կապիտուլյանտի կինը գեներալներ էր հեռացնում, կանոնավոր բանակը սարքել էր քուչի ջոկատներ, տեղեկատվությունը բլոկադայի մեջ էր, դաշնակիցների հետ հարաբերությունները սաղ քաք մեջ էին արել, անընդհատ նահանջ էին տալիս զորքին։ Այ սենց պայմաններում 44 օր դիմադրել ենք ու մենակ հարավն են կարողացել ճղեն։

Իսկ եքա Ուկրաինան մի օր դիմացավ, էդքան էլ զենք ու խոստում էին լցրել մեջը։

Ու Հայաստանի բանսարկու ոչնչությունները մարդկանց գլխում մտցնում են, թե մեկ ա պարտվելու էինք, ձև չկար, խրամատ չկար, զինվոր չկար, 30 տարի բանակ չենք ունեցել։

Իրանց պես կզած դասալիք, խելքից ինվալիդ, դժբախտ ու դժգույն են ուզում բոլորին սարքեն։ Իրանց պես ուլ դառնան ու մոռանան, թե ոնց էր մի թիքա Հայաստանն ու Արցախը հաղթել ու դիմադրում էրկու թուրքական ահաբեկչական պետություններին։

Սենց դավաճանության տակից դո՞ւրս են գալու»։

Տեսանյութեր

Լրահոս