Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտունու շրջանի Բերդաշեն և Աշան համայնքներ կատարած այցելության ընթացքում հանդիպել է 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում զոհվածների հարազատներին՝ նրանց հանձնելով նահատակների պետական բարձր պարգևները։
Մի-8 ուղղաթիռը, որը Կամչատկայի հարավում գտնվող Կուրիլյան լիճն էր ընկել զբոսաշրջիկների հետ միասին, սեպտեմբերի 6-ին դուրս են հանել ափ. արտակարգ իրավիճակների նախարարության Կամչատկայի երկրամասի գլխավոր վարչությունը իր տելեգրամ-ալիքում զետեղել է մի տեսանյութ, որտեղ պատկերված է այդ գործողությունը։
Ուշադիր եղե՛ք. չգիտենք՝ ով որտեղ կհայտնվի. Արփի Դավոյանը՝ Արթուր Ղազինյանին։
Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ձերբակալել է «Իսլամական պետության» կողմնակիցների, որոնք հարձակումներ էին պատրաստում Ինգուշիայում ոստիկանության աշխատակիցների վրա: Այդ մասին հաղորդել է Գերատեսչության հանրային կապերի կենտրոնը:
Եթե ընտրվեք, ո՞ր խրամատում եք լինելու ձեր խմբակցության, թե՞ պաշտպանության. Գագիկ Մելքոնյանը’ Արթուր Ղազինյանին։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Խովաևը ժամանել է Հայաստան:
Եթե պատերազմը չդադարեցնելը մարդասպանություն էր, ապա Իշխան Սաղաթելյանն էլ էր դեմ դադարեցնելուն, արդյոք նա մարդասպան էր. Վահագն Ալեքսանյան:
Հանգստացե’ք, կարգը պահեք. Արթուր Ղազինյանը` Անդրանիկ Քոչարյանին:
Ապօրինի անտառահատումների դեմ ՀՀ դատախազության որդեգրած կոշտ քրեաիրավական քաղաքականության համատեքստում Լոռու մարզի դատախազությունն առանձնահատուկ հետևողականություն է դրսևորում հատկապես անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար կողմից իրենց պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հանցավոր դրսևորումներին պարտադիր իրավական գնահատականներ տալու հարցում:
Փաշինյանի գործողությունները նախկինում ողջունելու մեջ Արթուր Ղազինյանն ամոթալի բան չի տեսնում։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր (Վայք, Ջերմուկի խճուղի) Կարեն Հակոբյանին պատկանող հացի, հացաբուլկեղենի և խոհարարական արտադրանքի արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:
Ղազինյանը պարզաբանում է` ինչպես է կուտակել իր հարստությունը։
Եղե՞լ է արդյոք հայրենիքի հանձնում. սա կամ պետք է հերքվի, կամ հաստատվի. Արթուր Ղազինյան։
Հայաստանում քաղաքական հետապնդումներն ահագնանում են: Իրավական ամենաթողության պայմաններում դատարանները կայացնում են կամայական որոշումներ. Վերաքննիչ քրեական դատարանի՝ Փաշինյանի սրտի դատավորը, կատարելով քաղաքական ուղիղ ցուցումներ, կրկին կալանավորեց մեկ ամիս ազատության մեջ գտնվող, մշտապես պատշաճ վարքագիծ դրսևորած պրոֆեսոր Արմեն Չարչյանին: Հանրահայտ բժշկին, որն այսօր ինքն ունի առողջական լուրջ խնդիրներ, որոշում են պահել անազատության մեջ։
Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Տիմո Վերները մեկնաբանել է Հայաստանի հավաքականի նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակը:
Ապազգային իշխանությունից պակաս վտանգավոր չեն հովհարային անջատումներով գործող, ժամանակին «կոկորդ պատռող» ,իսկ այսօր հարմարվող «ընդդիմադիրները»։
Մեղրի-Երևան ավտոճանապարհի 191-րդ կմ հատվածում 2021թ. սեպտեմբերի 5-ին, ժամը 16.30-ի սահմաններում, տղամարդը «Մերսեդես-Բենց Ե-200» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց գոտի և ենթարկվել ավտովթարի:
ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ:
Ինչպես 2020 թվականի, այնպես էլ 2021 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը դարձյալ բողոքներ է ստացել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորված անձին մերձավոր ազգականների, այդ թվում՝ ընտանիքի անդամների և օրինական ներկայացուցչի հետ տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն անհիմն արգելելու մասին: Այդ բողոքների, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմինների կայացրած որոշումների ուսումնասիրությունները վկայում են, որ խնդիրներն այս առումով համակարգային են, անթույլատրելի պրակտիկան՝ շարունակական:
Covid19-ի դեմ պայքարին ուղղված կիրակնօրա ստուգայցերը ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են Երևանի Էրեբունի վարչական շրջանի իրացման ցանցում։
«Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը հայտարարել է, որ Փանջշերի նահանգն ամբողջությամբ նվաճված է։
Հայաստանում սեպտեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 245 264-ի:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 11.40-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նելսոն Ստեփանյան փողոցի շենքերից մեկի մի բնակարան, որտեղ հայտնաբերել է 1932 թ. ծնված տանտիրուհու՝ Եվգենիա Յասոյանի դիակը: Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 09.30-ին, մալուխներով ձեռքի մատները կապելով, կնոջը էլեկտրահարել է 83-ամյա ամուսինը: Նա, սպանություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Սակայն Ադրբեջանի նպատակն է, որպեսզի Հայաստանը Արցախի հետ կապված հարցերում դուրս գա խաղից և այն շարունակվի ՌԴ-Ադրբեջան երկկողմ ձևաչափով:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 2. 55-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնում էր, որ զենքով հարձակվել են Ներքին Շենգավիթում գտնվող իր տան վրա։ Ոստիկանության օպերատիվ խումբն անմիջապես մեկնեց դեպքի վայր: Րոպեներ անց նույն կնոջից ստացվեց երկրորդ զանգը։ Հայտնում էր, որ տան դիմաց իր եղբոր դին է։ Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերեցին 45-ամյա Սամվել Վարդանյանի դին։
Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են լրացուցիչ իրավական մեխանիզմներ՝ կապված Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Փաստաբանը ներկայացնում է «Սերժ Սարգսյանն՝ ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի» հայցի մանրամասները. ՈՒՂԻՂ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մեկնաբանել է Գերմանիայի հավաքականից կրած խոշոր հաշվով պարտությունը:
Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ գեներալ լեյտենանտ Արտակ Դավթյանը ՌԴ «Ալաբինո» զորավարժարանում հետևել է «Միջազգային բանակային խաղեր 2021» մրցաշարի շրջանակում ընթացող Տանկային բիաթլոն մրցույթի եզրափակիչ խաղին: