Շենգենյան վիզա ստանալու համար դիմած Թուրքիայի 100 քաղաքացուց 20-ը մերժում է ստանում
Շենգենյան վիզա ստանալու համար դիմած Թուրքիայի 100 քաղաքացուց միջին հաշվով 4-ը մերժում էր ստանում 2015 թվականին։ Այժմ պատկերը փոխվել է. մերժվում է ամեն 5-րդ քաղաքացին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
2021թ. տվյալների համաձայն՝ եվրոպական երկրների հյուպատոսությունները շենգենյան հայտերի համար դիմած Թուրքիայի 100 քաղաքացուց առնվազն 20-ին մերժում են։ Սկսյալ 2015-ից դրական բարելավում չի նկատվում։ Թուրքիան դարձել է այն 7 երկրներից մեկը, որտեղից ստացված շենգենյան հայտերը վերջին տարիներին ամենից շատն են մերժվում։
«Ինչո՞ւ ինձ մերժեցին» հարցի պաշտոնական բացատրություն ստանալը գրեթե հնարավոր չէ։ Շենգենյան հայտերի մերժումների թվի աճի գլխավոր պատճառն այն մտավախությունն է, որ եվրոպական երկրներ մեկնած թուրքերը կարող են այլևս չվերադառնալ։
Դժգոհություններ կան նաև այն մասով, որ արտահանմամբ զբաղվող թուրքական ընկերությունների մարքեթինգի մասնագետներն են անգամ չեն կարողանում վիզա ստանալ և մասնակցել միջազգային տոնավաճառներին։