Բաժիններ՝

Ժիրայր Շաղոյանը ճանաչվել է Հայաստանի առաջնության մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական թիմի անդամ Ժիրայր Շաղոյանը ճանաչվել է ներքին առաջնության մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Երևանի «Արարատ-Արմենիա»-ի խաղացողը մայիսին անցկացրել է 5 հանդիպում՝ դառնալով 1 գոլի եւ նույնքան գոլային փոխանցման հեղինակ: «Արարատ-Արմենիան» մայիսին վաստակել է հնարավոր 15-ից 12 միավոր, ինչում իր կարևոր դերակատարումն է ունեցել Ժիրայր Շաղոյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը 6-րդ անգամ անընդմեջ ճանաչվում է մայիս ամսվա լավագույն մասնագետ: Ամսվա ընթացքում անցկացրած 5 խաղում «Փյունիկ»-ը վաստակել է 11 միավոր:

Լավագույնները որոշվել են երկրպագուների եւ փորձագետների ձայների հանրագումարում՝ համապատասխանաբար 1/3 եւ 2/3 համամասնությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930