Բաժիններ՝

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն օրինագծերի փաթեթ է ընդունել զենքի նկատմամբ վերահսկողության վերաբերյալ

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հունիսի 8-ին օրինագծերի փաթեթ է ընդունել զենքի նկատմամբ վերահսկողության վերաբերյալ, որոնք քննարկման էին ներկայացվել Բուֆալոյում (Նյու Յորքի նահանգ) եւ Յուվալդեում (Տեխասի նահանգ) տեղի ունեցած զանգվածային գնդակահարություններից հետո։

Փաթեթը, որն ստացել է «Օրենք մեր երեխաների պաշտպանության մասին» անվանումը, ընդունվել է 223 «կողմ» ձայնով. 204 օրենսդիր «դեմ» է արտահայտվել, հանրապետականները ձեռնպահ են մնացել քվեարկությունից: Օրինագծերը կիսաավտոմատ զենք գնելու նվազագույն տարիքը 18-ից բարձրացնում են մինչեւ 21:

Բացի այդ, դրանք արգելում են ավելի քան 15 փամփուշտ տարողունակությամբ պահեստատուփերի քաղաքացիական օգտագործումը: Նաեւ պահանջներ են սահմանվում, որոնք կարգավորում են բնակելի հաստատություններում հրաձգային զենք պահելը, եւ քրեական պատիժներ են նախատեսված դրանց խախտման համար:

Օրինագծերի փաթեթն այժմ պետք է ներկայացվի Սենատի քվեարկությանը, որտեղ դա անցկացնելու համար անհրաժեշտ է հավաքել 60 ձայն:

Ինչպես հաղորդվել է, մայիսի կեսերին զինված պատանին հրաձգություն էր կազմակերպել Բուֆալո քաղաքի սուպերմարկետում, ինչի հետեւանքով զոհվել է 10 մարդ, եւս երեքը վերքեր են ստացել: Երկու շաբաթ անց եւս մեկ պատանի հրաձգություն էր կազմակերպել Յուվալդեի տարրական դպրոցում, զոհվել է 21 մարդ, որոնցից 19-ը՝ երեխաներ: Երկու հրաձիգներն են 18 տարեկան պատանիներ էին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս