
Սրտաբանը զգուշացրել է կանանց մոտ սրտի կաթվածի արտասովոր ախտանշանների մասին

Սրտաբան, բժիշկ Հարլան Կրումհոլցը զգուշացրել է կանանց մոտ սրտի կաթվածի արտասովոր ախտանշանների մասին: Ըստ shantnews-ի՝ այդ մասին նա պատմել է Eat This, Not That-ում:
Ըստ Կրումհոլցի՝ կանայք ավելի հաճախ են հիվանդանում սրտային հիվանդություններով՝ կապված դեպրեսիայի, սոցիալական վատ պայմանների և ցածր կենսամակարդակի հետ: Բժիշկը նաև եզրակացրել է, որ կանանց մոտ սրտի հիվանդության զարգացումը նպաստում է հորմոնալ մակարդակի փոփոխությանը. հիվանդների մոտ բողոքների թիվն ավելանում է 65 տարեկանից հետո, երբ էստրոգենի մակարդակը նվազում է:
Սրտի կաթվածը, շարունակել է բժիշկը, կարող է կանանց մոտ ավելի թեթև լինել, քան տղամարդկանց և չուղեկցվել ուժեղ ցավով։ Կրումհոլցը նշում է, որ սրտի հիվանդության դեպքում կանայք կարող են գանգատվել սրտխառնոցից, ծնոտի ցավից, շնչահեղձությունից, գլխապտույտից, սովորական գործունեության ժամանակ ծայրահեղ հոգնածությունից, օրինակ՝ թեթև քայլելու ժամանակ: Բժիշկն ավելացնում է, որ ախտորոշումը միշտ չէ, որ կարող է ճշգրիտ որոշել սրտի կաթված կանանց մոտ, քանի որ դեպի սիրտ տանող երեք հիմնական զարկերակները կարող են չփակվել թրոմբից: Նրանց մոտ սրտանոթային հիվանդությունների ֆոնի վրա ինքնազգացողության վատթարացումն ավելի հաճախ է, քան տղամարդկանց մոտ, կապված անոթային սպազմի կամ միկրոանոթային դիսֆունկցիայի հետ, զգուշացնում է Կրումհոլցը՝ բժիշկներին կոչ անելով ավելի զգույշ լինել կանանց ախտորոշելիս: