
Կոկաին գնելն ավելի էժան կլիներ. սենատոր Քենեդին Բայդենին քննադատել է վառելիքի գները չզսպելու համար

Ամերիկացի սենատոր Ջոն Քենեդին դժգոհել է իր հայրենի Լուիզիանա նահանգում բենզինի բարձր գներից:
Քաղաքական գործիչը Fox հեռուստաալիքի եթերում քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին այն բանի համար, որ նա չի կարողացել հաղթահարել վառելիքի գների թանկացումը. վառելիքի գները գրեթե ամեն օր թարմացնում են պատմական բարձր ցուցանիշները:
Քենեդին ասել է, որ Լուիզիանայում բենզինի գինն այնքան բարձր է, որ «կոկաին գնելն ավելի էժան կլիներ», գրում է newsweek.com-ը:
Այս նահանգը ամերիկյան նավթավերամշակման արդյունաբերության կենտրոնն է։ Լուիզիանայում բենզինն ամենաէժաններից մեկն է ԱՄՆ-ում: Հունիսի 9-ի դրությամբ դրա մանրածախ գինը կազմում է 4,495 դոլար մեկ գալոնի (3,785 լիտր) համար՝ երկրում միջին 4,955 դոլար ցուցանիշի համեմատ: