Բաժիններ՝

Ուկրաինայից Եվրոպայի երկրներ է ժամանել ավելի քան 4,8 միլիոն փախստական

ՄԱԿ-ի Փախստականների գործերով գերագույն կոմիսարի վարչությունը հաշվել է, որ 2022 թվականի փետրվարի 24-ից մինչեւ հունիսի 7-ը Եվրոպայի 44 երկիր է ժամանել 4,8 միլիոն փախստական Ուկրաինայից: Նրանցից ավելի քան 3,2 միլիոնն այդ պետություններում գրանցվել է պաշտպանության եւ օգնության ցուցաբերման ազգային ծրագրերի շրջանակներում՝ փախստականների վարչության ճշտված տվյալների համաձայն, որոնք հունիսի 9-ին հրապարկվել են նրա կայքում։

Ինչպես նշել են վարչությունում, հունիսի 7-ի դրությամբ Եվրոպայի 44 երկրներ է ժամանել 4 816 923 ուկրաինացի փախստական, այդ թվում 1 116 357-ը՝ Ռուսաստան, 1 152 384-ը՝ Լեհաստան, 780 հազարը՝ Գերմանիա, 366 632-ը՝ Չեխիա, 125 907-ը՝ Իտալիա եւ 118 199-ը՝ Իսպանիա: Մնացած պետություններում այդ թիվը չի գերազանցում 100 հազարը: Ամբողջությամբ վերցված ժամանած 3 204 047 փախստականներ Եվրոպայում ներառվել են ժամանակավոր պաշտպանության եւ աջակցության ազգային ծրագերում:

Վարչության տվյալներով՝ փետրվարի 24-ին Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո Ուկրաինայից հարեւան երկրներ է ժամանել ավեի քան 7,27 միլիոն մարդ: Ըստ որում ավելի քան 2,31 միլիոն մարդ փետրվարի 28-ից մինչեւ հունիսի 7-ը սահմանը հատել է հակառակ ուղղությամբ: Ինչպես պարզաբանել են ՄԱԿ-ի գերագույն կոմիսարի վարչությունում, «ոմանք Ուկրաինա են մեկնում, որպեսզի գնահատեն իրադրությունը, ստուգեն սեփականությունը, այցելեն ընտանիքի անդամներին կամ նրանց օգնեն մեկնելու, մինչդեռ մյուսներն ուղեւորվում են Արեւմտյան Ուկրաինա եւ Կիեւի եւ Չեռինիգովի շուրջն ընկած շրջաններ՝ պատրաստվելով մնալու», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս