Բաժիններ՝

Ռուսաստանցիների քառորդ մասն այն կարծիքին է, որ իրենց եկամուտների բարձրացում է սպասվում առաջիկա տարում

Ռուսաստանցիների քառորդ մասը (26 տոկոսը) վստահ է, որ առաջիկա տարվա ընթացքում իրենք հիմքեր կունենան հուսալու, թե իրենց նյութական վիճակը կբարելավվի. 18-30 տարեկան երիտասարդների շրջանում նման սպասումներ ունի հարցման մասնակիցների 42 տոկոսը: Այդ մասին վկայում են «Հասարակական կարծիքի» ֆոնդի (ՀԿՖ) հարցման տվյալները, որոնք հրապարակվել են սոցիոլոգիական կենտրոնի պաշտոնական կայքում:

Իր հերթին համաքաղաքացիների 17 տոկոսն այն կարծիքին է, որ առաջիկա տարում իրենց եկամուտն ավելի ցածր կլինի, քան այժմ. այդ իմաստով առավել վատատեսորեն են տրամադրված 46-60 տարեկան մասնակիցները (20 տոկոս), նշում են սոցիոլոգները: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ռուսաստանցիների ավելի քան մեկ երրորդը (37 տոկոսը) վստահ է, թե առաջիկա տարում իրենց նյութական վիճակը գործնականում չի փոխվի, 60-ից բարձր տարիքի հարցվածների շրջանում այդ բաժինը կազմում է 42 տոկոս:

ՀԿՖ-ի տվյալներով՝ յուրաքանչյուր չորրորդը դժվարանում է գնահատել այդ ժամանակաշրջանում իր նյութական վիճակի հեռանկարները: Համառուսաստանյան հարցումը ՌԴ 53 տարածաշրջանների 104 բնակավայրերում անցկացվել է 2022 թվականի մայիսի 27-29-ը 18-ից բարձր տարիքի 1500 քաղաքացիների շրջանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս