Գազ չի լինելու
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն` Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Լեռնային փողոցի և «Տավրոս» թաղամասի 9-րդ փողոցից մինչև 4-րդ փողոց պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 12:00-ից մինչև ժամը 18:00-ն` Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արզումանյան 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Ձորք և Բաղաբերդ թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: