![](/banners/BeFunky-design.jpg)
«Հայաստանին անհրաժեշտ է հակաճգնաժամային լուրջ ծրագիր». Վահան Բաբայան
![](https://168.am/wp-content/uploads/2023/06/Vahan-Babayan-2.jpg)
Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իհարկե յուրաքանչյուր լավ ծրագիր նախ պետք է ունենա այդ ծրագիրը իրականացնողներ և լիդերներ և մենեջերներ և շարքային աշխատող ու չարչարվող մասնագետներ,բայց ինչն ամենա կարևորն է պետք է լինի համապատասխան միջավայր որտեղ այդ ծրագիրը կհասկացվի:Այս պառակտված միջավայրում գրեթե անհնար կլինի որևէ լուրջ ծրագրի իրագործում պետք է ձևավորել նոր օրակարգ,նոր ստրատեգիա և առաջ շարժվել:Բայց քանի կապիտուլյացիա բերած ռեժիմը չի հեռացել դա էլ է լինելու անհնար:
Ներկա կառավարիչները Հայաստանը հասցրել են մի այնպիսի վիճակի,որ առանց հակաճգնաժամային ծրագրի անհնար կլինի ոտքի վրա հարցեր լուծել ու դուրս բերել երկիրը այս խավարից:
Իշխանափոխությունից հետո պետք է գործարկվի առնվազն տասնամյա զարգացման պլան,դոկտրին,ինչի անշեղորեն իրագործումը կարող է գոնե հույս տալ,որ ապագա սերունդը իրոք կկարողան ապրել անվտանգ և զարգացած Հայաստանում»: