
Գոտեպնդվեք, Դուք դեռ շատ անելիքներ ունեք, իսկ Ազգը Հայոց իր զավակից դեռևս մեծ սպասելիքներ ունի.Պրոֆեսոր Չարչյան

Պրոֆեսոր Արմեն Չարչյանը դիմելով գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին յուրովի շնորհավորել է հերոսին.
«Հուլիսի 30-ին ազգիս հերոսներից մեկի՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի ծննդյան օրն է:
Ինձ բախտ չի վիճակվել անձնապես ճանաչել նրան, բայց նրա հայրենանվեր գործունեության մասին քաջատեղյակ եմ:
Սրտանց շնորհավորում եմ ազգիս նվիրյալին ծննդյան տոնի կապակցությամբ:
Պարոն գեներալ, գոտեպնդվեք, Դուք դեռ շատ անելիքներ ունեք, իսկ Ազգը Հայոց իր զավակից դեռևս մեծ սպասելիքներ ունի:
Աստծո օրհնությամբ՝ դեպի Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտ»: