
«Հայաստանի հետ խաղաղ կարգավորման հարցում Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումն ակնհայտ է»․ Բայրամով

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումն ակնհայտ է, այսօր Անկարայում, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
«Երկար տարիներ կարգավորումն անհնար էր Հայաստանի օկուպացիոն քաղաքականության հետևանքով»,- ասել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Նրա խոսքով՝ ադրբեջանական տարածքներն օկուպացիայից ազատագրելուց անմիջապես հետո նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի վրա։
«Դա հաղթանակած պետության և հաղթանակած առաջնորդի քայլն էր»,- ասել է Ջեյհուն Բայրամովը։