Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով աշխատանքային այցի շրջանակներում Նախիջանի Ինքնավար Հանրապետությունում է գտնվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նախագահները հանդիպում են ունեցել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն ժողովում, որից հետո նրանց ներկայությամբ տեղի է ունեցել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համաձայնագրերի ստորագրման արարողությունը։
Այս սարսափի մեջ մեզ անհրաժեշտ է շտապ մարդասիրական օգնության անհապաղ մոբիլիզացիա Լաչինի միջանցքով և միջազգային դիտորդական առաքելությունների տեղակայում՝ մարդկության դեմ ուղղված այս հանցագործությունները դադարեցնելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ վերջին օրերին ՔՊ-ականները ներքին քննարկումներ են ունեցել երկրում ստեղծված իրավիճակի, ընդդիմադիրների կազմակերպած հանրահավաքների և փողոցներ փակելու մասին:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ու հայության թիվ մեկ օրակարգը, հասկանալի է, Արցախում տիրող ողբերգական վիճակն է, որտեղից արդեն երկրորդ օրն է՝ մարդկանց տարհանում են Հայաստան։ Իսկ ավելի ստույգ՝ իրականացվում է հայության բռնագաղթ Արցախից: Վերջին մարտական գործողություններն ու Արցախի փաստացի ադրբեջանականացման այս գործընթացի ֆոնին ՀՀ իշխանությունները փորձում են սեփական կաշին փրկելու հերթական մանիպուլ յացիաներն իրականացնել։
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը սկսել է խոստովանել, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ն և այլ միջազգային դերակատարներ չկարողացան ապահովել Արցախի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը։ Նա թվիթերյան և ֆեյսբուքյան իր էջերում գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ականների ընդհանուր «չատն» այս օրերին ակտիվացել է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս գերլարված օրերին իշխանականներն առավել հաճախ են սկսել հրահանգներ ստանալ վերեւից, թե ամեն քայլափոխի ինչ խոսեն, ինչ գրառում անեն կամ իրենց հարցազրույցներում ինչ խոսեն:
«Իրավունք» թերթը գրում է․ ««Հավատում եմ, որ Աստված երես չի թեքել հայ ազգից, պետք է ապաշխարենք ազգովի, ելքը կարող է հայտնվել այն պահին, երբ ամենաքիչն ենք սպասում։ Ես հավատում եմ, ես պայքարում եմ»,- թերթի հետ զրույցում նման կոչով հանդես եկավ լեգենդար հրամանատար Կարեն Ջավալյանը, նույն ինքը՝ Քյոխը։
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 21-ին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին հայհոյած՝ 44-օրյա պատերազմի հերոս Լեւոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, կալանավորել են։
«Ռոսսոտրուդնիչեստվոն» հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը բավարար խոհեմություն կունենա երկրում ռուսական կենտրոնների ներկայությունը պահպանելու համար: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալ Պավել Շևցովը։
Վաշինգտոնը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով, ճեպացրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ կարևորելով, մասնավորապես, գոյություն ունեցող հրադադարի ռեժիմի պահպանումը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքների բավարարումը, Ադրբեջանի ու Հայաստանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի հաստատման հասնելը։
Երկրապահ կամավորականների միության նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը կալանավորվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ նախապատրաստելու կասկածանքով: Այս մասին հայտնում է Ա. Բազեյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը։
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցության ղեկավարությունը պատգամավորներին օրերս հրահանգել է Երևանից չբացակայել, թեև հարկ չեն համարել բացատրել, թե ինչու: Ասել են` նման հրահանգ կա վերևից։ Իշխանության մեր աղբյուրներն ասում են, որ դեռևս 2-3 ամիս առաջ է քննարկվել Արցախի խնդրի «լուծման» այս սցենարը:
Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» բոժմիավորում, Իվանյան համայնքի բուժական կետ և ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրի բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։
Շարունակվում են անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ու նրա իշխանության հեռացման պահանջով: Այս օրերին ոստիկանությունը անընդհատ բերման է ենթարկում հարյուրավոր մեր քաղաքացիների, ընդ որում, անհամաչափ ուժ կիրառելով, քաղաքացիներին նույնիսկ վնասվածքներ հասցնելով:
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան Ադրբեջանին կոչ է արել անհապաղ թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Լեռնային Ղարաբաղում պայթյունից տուժածներին։
Այսօր ժամը 9-ի դրությամբ Երևանում ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիայի 32 մասնակցի։
ՄԱԿ քարտուղարի ներկայացուցիչ Ստեփան Դյուժարիկը հայտնել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է հումանիտար կարիքների գնահատում իրականացնել և աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց։
Այսօր Բրյուսելում տեղի կունենա ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։
Ադրբեջանական անցակետի աշխատանքային ռեժիմն ու նրանց մոտեցումը հավելյալ ցավ ու տառապանք է փոխանցում մեր հայրենակիցներին:
Տերը նախ երանի տվեց հոգևոր ախտերից աղքատացած հոգիներին (հոգով աղքատներին), այնուհետև`սգավորներին, «որովհետև նրանք պիտի մխիթարվեն» (Մատթ. 5:4):
Moslenta-ի հետ զրույցում միգրենի հիմնական պատճառներն անվանել է Նեբոլիտ բժշկական կենտրոնի նյարդաբան Մարինա Տրուբիցինան։
Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները` Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում պայթյունից տուժածների տեղափոխումն օդային և ցամաքային ճանապարհով ապահովելու համար, սակայն գիշերային և եղանակային վատ պայմաններն անհնար են դարձնում այս պահին տեղափոխումը:
Թուրքական «Karar» թերթի տվյալների համաձայն՝ վերջին օրերին Հունաստանում արձանագրված առատ տեղումները, որոնք հանգեցրել են ջրհեղեղների, ընդլայնվելու են՝ դուրս գալով այդ երկրի սահմաններից:
Հաղթանակի ձեռքը կրակն ընկած հայ ազգ, դե լավ է, պրծանք, հիմա «կարանք արդեն հանգիստ ապրենք». եթե դեռ չեք լսում հայոց պատմության վերջի էջի փակվող շրշյունը»։
Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը։
Այսօր «Տաշիր» բարեգործական հիմնադրամը հայտարարել էր, որ Լոռու մարզի Տաշիր համայնքում կացարան կտրամադրի Արցախից տեղահանված 1000 բնակչի:
Բայց ուզում եմ դիմել գործով զբաղվող քննչական մարմնի ու դատախազության աշխատակիցներին։ Դուք ձեզ հարգում ե՞ք, դուք ձեր դիպլոմները, որ հիմա բրդել եք սպասի մեջ ու ուտում ե՞ք, համով ա՞։ Լավ կյանքը մի օրով, մի տարով չի ավարտվելու չէ՞, էս ամեն ինչը վերջանալու է, բայց ձեզ միշտ հիշելու են սա որպես խուլիգանություն որակող, հասկանում ե՞ք»։
«Զանգեզուրի միջանցք»-ը թուրքա-ադրբեջանական տանդեմի, «թուրքական պետականության» հարյուրամյա ծրագիրն է, որը շատ մոտ է իրականություն դառնալուն: 168.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ հայտարարությունների ֆոնին Էրդողանի՝ Նախիջևան կատարած այցին:
«Անչափ ուրախ եմ նորից լինել Հայաստանում, որ երկար տարիներ ի վեր ինձ շատ սրտամոտ երկիր է: Ես ժամանակ եմ անցկացրել հայ մարդկանց հետ, այդ մարդկանց ուժը, դինամիզմը, այս երկրի ոգին ինձ միշտ ոգեշնչել է »,- ԱՄՆ դեսպանատանը կայացած ասուլիսում ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը:
Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով կան հարյուրավոր տուժածներ։ Վիրավորների և զոհերի հստակ թիվ դեռևս հնարավոր չէ պարզել։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։