«Տաշիր» բարեգործական հիմնադրամը, արցախահայության հոսքով պայմանավորված` 1500 բնակչի կացարան կտրամադրի

Այսօր «Տաշիր» բարեգործական հիմնադրամը հայտարարել էր, որ Լոռու մարզի Տաշիր համայնքում կացարան կտրամադրի Արցախից տեղահանված 1000 բնակչի:

«Հաշվի առնելով բազմահազարանոց արցախահայությանը օժանդակելու, ժամանակավոր կացարան տրամադրելու ու օժանդակելու անհրաժեշտությունը, ընկերությունը կանի հնարավորինս մեր հայրենակիցներին աջակցելու համար», – հայտնել էին «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից:

Քիչ առաջ 168.am-ը հիմնադրամի մամուլի ծառայությունից տեղեկացավ, որ բռնի տեղահանված արցախահայերի հոսքով պայմանավորված`Կարեն Կարապետյանը ևս 500 ըբնակիչների կտրամադրի կացարան:

Այսպիսով, «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Սամվել և Կարեն Կարապետյանների գլխավորությամբ, կացարան կտրամադրի ընդհանուր թվով 1500 արցախահայերի, ինչպես նաև 100 տեղահանված բնակիչների կապահովի աշխատանքով (կար ու ձևի մասնագիտացմամբ):

Տեսանյութեր

Լրահոս