Սա թողնեմ այստեղ։ Հայաստանի անվտանգության վերաբերյալ որոշումներ կայացնողներն են։
Հենց այս պահին «Յուքոմ» ընկերությունն Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին առաջարկում է միանալ շարժական կապի ծառայության Level Up 1800 կանխավճարային սակագնային պլանին և 6 ամիս շարունակ անվճար օգտվել նշյալ սակագնային պլանի ներառումներից։ Իսկ վաղվանից՝ սեպտեմբերի 28-ից ՀՀ ժամանող արցախահայերը կկարողանան 6 ամիս անվճար օգտվել նաև Level Up 2900 կանխավճարային սակագնային պլանի ներառումներից։
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության անձնագրով քաղբանտարկյալ է։ Անկախ իր քաղաքական գործունեության նկատմամբ վերաբերմունքից, Հայաստանի Հանրապետությունը պետք է իրեն պաշտպանի իրավական ու դիվանագիտական մեթոդներով։
Հիշո՞ւմ եք երեկ Հանրայինի եթերում հայտնված «սուտլիկ որսկանի» «բացահայտումները» Ռուբեն Վարդանյանի մասին:
«Լեռնային Ղարաբաղի չճանաչված Հանրապետության (ԼՂՀ) նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Ադրբեջանի սահմանին՝ Ղարաբաղից Հայաստան մեկնելու փորձի ժամանակ»,- հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի պետական սահմանային ծառայությանը։
Ադրբեջանական լրատվամիջոցներ Ռուբեն Վարդանյանի ձերբակալության լուսանկար են տարածել։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին տեղեկություն չունի։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Հակարի կամուրջն անցնելիս՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաք մեկնելու փորձի ժամանակ։
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական կողմը ձերբակալել է Արցախից Հայաստան ճանապարհին՝ Բերձորում տեղակայված անցակետում: Ռուսական РБК-ին այս մասին հայտնել է Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը:
Ռուբենը արցախցիների կողքին էր շրջափակման 10 ամիսներին և նրանց հետ միասին էլ զրկանքներ է կրել գոյության համար այդ պայքարում։ Ես խնդրում եմ ձեր աղոթքներն ու աջակցությունը՝ ամուսնուս անվտանգ ազատ արձակումն ապահովելու համար»:
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ադրբեջանցիները ձերբակալել են։ Այդ մասին հայտնում է Թինա Կանդելակին։
Արցախից հարկադիր տեղահանվածների մասով զուտ իրավական ասպեկտներով խիստ անհրաժեշտ աշխատանք կա անելու, հետո ոչ միայն ուշ կլինի, այլև անհնար, գրել է Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։
Նախկինը՝ Ազատ Արցախն էր, ներկան՝ օկուպացիան։ Նախկինն՝ Անկախ Հայաստանն էր, ներկան՝ ադրբեջանացումը։
Ինչպե՞ս կարող է պերֆեկտթիվիներով, «նիկոլփաշինյաններով», «սամվելբաբայաններով», «լոսիքիսոներով», «գնելսարգսյաններով», «վահագնալեքսանյաններով» ու «հանրայինձայներ»-ով անընդհատ կերակրվող հասարակությունները չբարոյազրկվել: Որովհետև, որպեսզի կարողանան հայրենազրկել, պետք է հասարակությանն էլ դարձնեն իրենց նման:
ՌԴ օդատիեզերական ուժերի բանակային ավիացիան Արցախից՝ պայթյունից վիրավորված 142 բնակչի է տեղափոխել ՀՀ
<Մի գրամ պատասխանատվություն գոնե ունի էս մարդը, որ ինքնագովազդից առաջ մտածի, իսկ իր «չճանաչեցին» խոսքերից հետո կարող ա էլ տղամարդկանց չթողնեն դուրս գան կամ էդ մարդիկ ադրբեջանական բանտում հայտնվեն, ինչպես իր «նախկին վարորդը»։ Տարրական ֆայմ չունի՞, թե՞ դիտմամբ ա անում»:
Ուրախ, զվարթ նստած պատմում ա, ոնց ա թողել իր քաղաքական ուժի ընտրողներին, գաղթի ճանապարհին հազարավոր մարդկանց, իսկական տղերքին, որոնք մինչև վերջ մնում են ու փորձում են քաոսը կասեցնել ու հասել Երևան ադրբեջանցիներին անցակետում «բարևելով»։
Միացյալ Նահանգների իշխանություններն ակնկալում են, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները կկարողանան մարդասիրական օգնություն ստանալ, իսկ ամերիկյան կողմը նրանց կտրամադրի լրացուցիչ աջակցություն։ Այս մասին ասված է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Էդրիեն Ուոթսոնի գրավոր հայտարարությունում:
Բաքուն մտադիր չէ որևէ ուժային քայլ ձեռնարկել Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ցամաքային միջանցք ստեղծելու համար, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Թուրքիան արդեն ավելի քան 8 տարի է՝ գրավել է Սիրիայի միջազգայնորեն ճանաչված տարածքը։ Երեք հատ Սյունիքի մարզի տարածքի չափ հող (քարտեզի վրա կանաչ գույնով)։ Բայց շարունակում է պնդել, որ ճանաչում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության դեմ հարձակման հետևանքով ունի 192 զոհ: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։
Մարտն արդեն ավարտվել էր։ Տղերքն իրենց ուղղությամբ գիծը պահել են։ Տվել են զոհեր, բայց նաև հակառակորդին պատճառել ծանր կորուստներ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արագորեն շահարկեց Փաշինյանի կապիտուլյացիան և բազմիցս ասաց աշխարհին՝ քանի որ Հայաստանի վարչապետն ընդունել է, որ Արցախն Ադրբեջանի մաս է, ապա այդ շրջանն իր երկրի ներքին խնդիրն է, և ոչ ոք իրավունք չունի միջամտելու։ Դրանից անմիջապես հետո Ռուսաստանի ղեկավարները, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը, բազմիցս հայտարարեցին, որ Փաշինյանն է, որ զիջել է Արցախը։
Հիմա հարց` Սյամոն ու իր ադրբեջանցի կապավորը ինչի՞ չէին հայտարարում էդ տիտանական-ազգափրկիչ նախագծի մասին: Լավ, Նիկոլին չէին ուզում ասեին, գոնե Աննային ասեին: Թեկուզ Զելենսկու միջոցով: Հաջիևն էլ ընտանեկան ՀԺ թերթոնի միջոցով կհաստատեր…
Ֆրանսիան ամրապնդել է իր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ, սպասվում է նաև հյուպատոսության բացում Սյունիքում։
ՀԳ. Մինչ Արցախում մարդիկ ճակատագրի ու դավաճանների հարվածների ծանր հետևանքներն են կրում, Սամվել Բաբայանը հայաստանյան իշխանության օրակարգն է սպասարկում, մեղադրում մարդկանց, ովքեր մինչև վերջին պահը փորձում են կյանքեր փրկել, Ադրբեջանին զսպել»:
Մի շարք երկրներ՝ այդ թվում Թուրքիան, փոխել են իրենց միջազգային անունները։
2023 թվականի 6 ամսում Ռուսաստանից Վրաստան վառելիքի ներկրումը հասել է առավելագույնին, ըստ aliq.ge-ի՝ գրում է BusinessPressNews-ը:
Արման Թաթոյանը ֆեյսբոուքյան իր էջում գրում է․ «Այսօր Ոստիկանության «կարմիր բերետավոր» ծառայողները օրենքի կոպիտ խախտումով մուտք են գործել Հայաստանի ամերիկյան համալսարանի գլխավոր մասնաշենք և ապօրինաբար բերման ենթարկել մի խումբ ուսանողների: Նույն կերպ` ուսանողներ են բերման ենթարկվել նաև համալսարանի մուտքի մոտից:
Սաուդյան Արաբիայի պաշտոնատար անձանցից բաղկացած պատվիրակությունը վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինյան տարածքներ։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: