«Այսօր, երբ շրջվում է հայկական Արցախի պատմության վերջին էջը, միջազգային հանրության բենեֆիսն է, այն հանրության, որը խորհուրդ էր տալիս նշաձողը իջեցնել». Թևան Պողոսյան

Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իկր էջու գրում է․ «Այսօր, երբ շրջվում է հայկական Արցախի` հազարամյակների պատմության վերջին էջը, միջազգային հանրության բենեֆիսն է, այն հանրության, որը խորհուրդ էր տալիս նշաձողը իջեցնել, որ բոլորը միավորվեն։ Օրինակ, հյուսիսից ասում են` դե մենք ինչ անենք, կմնա մի քիչ Ստեփանակերտ ու օդանավակայան` այդքանի էիք արժանի, իսկ օվկիանոսից այնկողմից էլ ինքնորոշման պայքարով անկախ պետություն դարձած ԱՄՆ ասում է` դե պիտի գնանք միջազգային ձևով ներկա լինենք ու դիտարկենք, թե ոնց է ադրբեջանը ապահովում, օրինակ, հայկական Վանք գյուղում, Մարտակերտ քաղաքում կամ Շուշիում ադրբեջանցիների ծաղկող կյանքը, կամ էլ որ հայերը հանկարծ չասեն սա մեր հողն է ու ազերները չնեղվեն։

Շատ հետաքրքիր է ամեն ինչն անցնելուց հետո գալ ու սուր ճոճելը։

Իսկ իրական կյանքում, վստահ եմ, որ նավթային լոբբին ոչ մեկին չի թողնի ազերներին նեղացնել, իսկ ռազմականն էլ կասի` հո մեր թուրք ախպերներին չե՞նք նեղացնելու։ Բայց այս ամենի մեջ մեղավորը միայն մենք ենք, որ պարտված իշխանության ունենք ու սին հույսերով սպասում ենք նոր պարտության։ Իսկապես որ Զիա Բյունաթովի ասած` հայերը մազոխիստ են, կայֆ են ստանում կոտորվելուց. ու նա դա ասել էր սումգայիթյան ջարդերից հետո։

Հաղթանակի ձեռքը կրակն ընկած հայ ազգ, դե լավ է, պրծանք, հիմա «կարանք արդեն հանգիստ ապրենք». եթե դեռ չեք լսում հայոց պատմության վերջի էջի փակվող շրշյունը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930