Իսրայելի ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՄԱՍ-ի մասին Թուրքիայի նախագահի խոսքերը

Իսրայելի Արտաքին գործերի նախարարությունը խորշելի է անվանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները ՀԱՄԱՍ-ի մասին:

Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լիոր Հայաթն, անդրադառնալով հոկտեմբերի 25-ին Թուրքիայի խորհրդարանում Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որ Իսրայելի վրա հարձակված շարժումը պայքարում է պաղեստինցի ժողովրդի ազատագրման համար, ասել է.

«Իսրայելը վրդովմունքով մերժում է Թուրքիայի նախագահի խորշելի արտահայտությունները ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների մասին: Նույնիսկ ահաբեկչական կազմակերպությանը պաշտպանելու Թուրքիայի նախագահի այս փորձը և նրա բորբոքված խոսքերը չեն փոխի այն սարսափները, որ տեսել է ամբողջ աշխարհը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031