
Ռոման Բերեզովսկին միացել է «Նոա»-ի մարզչական շտաբին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին միացել է «Նոա»-ի մարզչական շտաբին որպես դարպասապահների մարզիչ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Պայմանագրի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն:
Ռոման Բերեզովսկին երկար տարիներ պաշտպանել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասը: Որպես ֆուտբոլիստ հանդես է եկել «Սյունիք Կ.», «Կոսմոս Կիրովեց», «Սմենա-Սատուրն», «Զենիթ», «Տորպեդո Մ.», «Դինամո Մ.» և «Խիմկի Մ.» ակումբներում: Ռոման Բերեզովսկին ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2015թ.: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո մարզչական գործունեություն է ծավալել Մոսկվայի «Դինոմայում», «Սոչիում», «Փյունիկ»-ում և Հայաստանի հավաքականում: