
ԱՄՆ-ն փորձում է Իսրայելին հետ պահել Գազայում ցամաքային լիարժեք գործողությունից

Ամերիկացի զինվորականները փորձում են Իսրայելին հետ պահել Գազայի հատվածում լայնամասշտաբ ցամաքային գործողություն սկսելու պլանից : Այս մասին հայտնում է CNN-ը։
«ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները փորձում են Իսրայելին զերծ պահել քաղաքային կատաղի մարտերից, որոնց մեջ ԱՄՆ -ն ներքաշվել է իրաքյան պատերազմի ժամանակ, փորձելով կանխել արյունալի հետևանքները»,- տեղեկացնում է հեռուստաալիքը:
Ըստ աղբյուրի՝ ամերիկացի խորհրդականների կարծիքով, ցամաքային լայնամասշտաբ ներխուժման փոխարեն Իսրայելը պետք է սահմանափակվի օդային հարվածների և հատուկ ջոկատայինների հարձակումների համակցությամբ։