Երևանում մեկնարկել է արվեստի և գիտության STARMUS VI փառատոնը: STARMUS VI փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանի, Սերժ Թանկյանի, Ռիք Վեյքմանի, Դերեք Շերինյանի, Ռոն Թալ «Բամբլֆութի» և Տիգրան Համասյանի (առցանց) ասուլիսին, որի ընթացքում բանախոսները խոսում էին գիտությունը դեպի արվեստ տանելու մասին, միացավ նաև աշխարհահռչակ դաշնակահար, երաժիշտ Տիգրան Համասյանը:
Ռուսաստանաբնակ միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի ռուսական բոլոր ակտիվները ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելուց և Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելուց հետո կփոխանցվեն ընտանեկան հիմնադրամին։
Արցախի համար իրենց կյանքն են նվիրել հազարավոր մեր հայրենակիցներ, և այսօր Արցախի պաշտպանությունը հայության առջև ծառացած կարևորագույն մարտահրավեր է, որից կախված է մեր ժողովրդի ապագան։
Երևանում մեկնարկել է արվեստի և գիտության STARMUS VI փառատոնը: Սեպտեմբերի 5-10-ը Երևանի համալսարանները և ՀՀ կրթական կենտրոնները կհյուրընկալեն STARMUS VI փառատոնի մասնակից բանախոսներին, ովքեր կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձով։ Այս պահին ընթանում է Գարիկ Իսրայելյանի, Սերժ Թանկյանի, Ռիք Վեյքմանի ասուլիսը:
Նարեկ Մալյանի մասնակցությամբ Չաուշեսկուի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Գարիկ Իսրայելյանի, Սերժ Թանկյանի, Ռիք Վեյքմանի ասուլիսը` ՈՒՂԻՂ
Ի՞նչ է ստացվում՝ Ն․ Փաշինյանի իշխանությունն ասում է՝ մենք մեղավոր չենք, բանակցությունները վարել են Արցախի իշխանությունները, հայկական բնակավայրերի հանձնման գործընթացն էլ կազմակերպել են Արցախի իշխանությունները:
Առաջին հերթին ուզում եմ գլուխ խոնարհել Արցախի անկախության ու այսօրվա խաղաղության համար իրենց կյանքը զոհած բոլոր հերոսների հիշատակի առաջ: Հավերժ փա՛ռք ու հիշատակ:
Ներկա դրությամբ առաջնահերթ խնդիրը երկրի հուսալի անվտանգության ապահովումն է, որն իրականացնում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերն ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորակազմը:
Իտալիայի նախկին վարչապետ, «Առա՛ջ, Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին էջ է բացել TikTok սոցիալական ցանցում՝ իր առաջին տեսանյութում դիմելով երիտասարդներին, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակումը խանդի դրսևորում է ներքին մամուլի նկատմամբ օտարերկրյա հանրության վստահության առնչությամբ, հայտարարել են Վաշինգտոնում ՌԴ դեսպանատանը, ըստ tert.am—ի՝ գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ես, մեր քաղաքական թիմը, համախոհներն ու աջակիցներն այս գիտակցումով ենք պայքարել և այսուհետ ևս պայքարելու ենք արտաքին ու ներքին թշնամու դեմ:
Սեպտեմբերի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմանում Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ 23-ամյա Պավլիկ Բ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված մետաղե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձախակողմյան ձորակում, գրում է shamshyan.com-ը։
Իր վարչապետության չորս տարիներին Նիկոլ Փաշինյանը ոչ միայն տեղական մակարդակում է մանիպուլացրել հասարակությանը, այլ նաեւ ասել ստեր, որոնք հերքվել են, օրինակ, ՌԴ-ի կողմից։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեի գիշերը Արարատի մարզի Վեդի համայնքի կայարանում թուրքերեն խոսող մի քանի տղամարդ հայկական կոնյակով խրախճանք են կազմակերպել, խմել, ռեպլիկներ նետել հայերի հասցեին՝ գրավելով Վեդու բնակիչների ուշադրությունը: Կարճ ժամանակ անց մոտ 2-3 հարյուր մարդ է հավաքվել տեղում, «տուրիստները» փորձել են ծածանել նաեւ Թուրքիայի դրոշը, ինչից հավաքվածները վրդովվել են, քաշքշուկ է սկսվել։
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ:
Թերթին հայտնի է դարձել, թե որ դատավորի թեթեւ ձեռքով գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը կալանավորվեց: Այդ դատավորը Երեւան քաղաքի դատավոր Տաթեւիկ Մուրադյանն է, որը 2021 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Վերջինս դատական համակարգում նոր դեմք է եւ համարվում է ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի կադրերից մեկը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կառավարության հեռահար տեսլականներից է միավորել Հայաստանի Վ. Բրյուսովի անվան պետական, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարաններն ու Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությանն առընթեր տեսչական մարմինների ղեկավարները գտնվում են Նիկոլ Փաշինյանի թիրախում։ Ամիսներ շարունակ տեսչականի ղեկավարների դեմ դոսյեներ են հավաքում, քանզի մեծ մասը ՔՊ-ականներ չեն, եւ նրանց աշխատանքից դժգոհություններ կան։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականի մարտի 16-ին Երեւանի ավագանու «Ելք» դաշինքից ավագանու անդամ (այսօրվա վարչապետի աշխատակազմի ղեկավար) Արայիկ Հարությունյանն ու Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը դատի էին տվել «Երեւան» հիմնադրամին եւ Պետեկամուտների կոմիտեին: Դատական կարգով նրանք պահանջում են տրամադրել տվյալներ, թե վերջին երկու տարիների ընթացքում ովքեր են 100 հազար դրամ եւ ավելի գումար անանուն փոխանցել «Երեւան» հիմնադրամին:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ապօրինի թմրաշրջանառության բացահայտման այս պատմությունը սկիզբ է առնում դեռևս ապրիլից: Ապրիլի 19-ին էր, երբ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Աբովյան քաղաքում ձերբակալեցին և, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերեցին Աբովյան քաղաքի Չափիչի փողոցի 55-ամյա մի բնակչի:
ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է Էգեյան ծովի օդային տարածքում հունական ՀՕՊ համակարգերի կողմից թուրքական ինքնաթիռները նշանառության տակ առնելու վերաբերյալ պնդումները:
Սպանախը և լոլիկները կտրատել, մի քանի րոպե շոգեխաշել կարագով:
«Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ համար» (Ղուկաս 18.41) «Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ համար» (Ղուկաս 18.41)։ Եթե պատկերացնենք, թե Քրիստոս այս հարցն ուղղում է մեզ՝ յուրաքանչյուրիս, արդյոք մտածե՞լ ենք՝ ի՞նչ պատասխան պիտի տանք։ Մեզանից ոմանք կցանկանան գումար ու ֆինանսական միջոցներ՝ այս աշխարհում բարեկեցություն ապահովելու համար։ Այլք գուցե աշխատանք ցանկանան՝ իրենք իրենց իսկ արդար […]
Հագուստը խոնավ, տաք պայմաններ է ստեղծում սնկերի և բակտերիաների զարգացման համար, հատկապես շոգ եղանակին: Ի դեպ, տղամարդկանց համար ավելի ևս լավ է նաև քնել առանց սեռական օրգանները ամուր սեղմող ներքնազգեստի:
Սթրեսի բացասական ազդեցությունը առողջության վրա կարող է դրսևորվել արագ կամ աստիճանաբար՝ ազդելով օրգանիզմի բոլոր համակարգերի վրա, զգուշացրել է վերարտադրողական մասնագետ, բժշկական գիտությունների թեկնածուն Լիա Ղազարյանը: Lenta.ru-ին տված հարցազրույցում նա խոսել է տղամարդկանց և կանանց վերարտադրողական ունակության վրա քրոնիկ հուզական գերլարվածության ազդեցության մասին:
Մինչ Հայաստանի տնտեսությունը, ըստ պաշտոնական վիճակագրության, «հրաշքներ» է գործում, մարդիկ շարունակում են լքել երկիրը։ Թեև տրամաբանորեն հակառակը պիտի լիներ. եթե տնտեսությունը ծաղկում է, տասնյակ-հազարներով աշխատատեղեր են բացվում, աշխատողի խնդիր կա, ու աշխատավարձերը երկնիշ թվերով են աճում, իշխանություններն էլ պատրաստվում են խաղաղության դարաշրջան բացել, մարդիկ պիտի վերադառնային, և ոչ թե՝ գնային։ Բայց գնում են։
Իսպանիայում այս ամառ ավելի քան 4,6 հազար մարդ մահացել է շոգից։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Ոչ միայն գլոբալ, նաև Կովկասում համաճարակը և կառավարությունների կիրառած սահմանափակումները բացասաբար են անդրադարձել տնտեսության վրա։ Արդեն իսկ 2020 թվականին համաշխարհային տնտեսությունը կրճատվել է 3,4 տոկոսով։