
Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի հյուսիսում՝ Հյուսիսային Սուլավեսի նահանգում, 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Մանադո քաղաքից 48 կմ հարավ է: Օջախը 139 կիլոմետր խորության վրա է։
Հնարավոր զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան: