
Իսրայելը հետաձգել է ցամաքային գործողությունը՝ սպասելով ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության ուժերին. WSJ

Իսրայելը համաձայնել է հետաձգել ցամաքային գործողության մեկնարկը, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները (ԱՄՆ) կարողանա հակահրթիռային պաշտպանության լրացուցիչ համակարգեր տեղափոխել Մերձավոր Արևելք: Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը։
Ըստ աղբյուրի՝ Վաշինգտոնը մտադիր է Մերձավոր Արևելք տեղափոխել հակաօդային պաշտպանության մոտ տասը համակարգ՝ Իրաքում, Սիրիայում, Քուվեյթում, Հորդանանում, Սաուդյան Արաբիայում և ԱՄԷ-ում ամերիկյան զորքերին պաշտպանելու համար։
Իսրայելի իշխանությունները համաձայնել են սպասել, մինչև ԱՄՆ-ը տեղակայի այդ համակարգերը։ Նախատեսվում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կավարտվի հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգերի տեղակայումը։