Չեղարկե՛ք էլեկտրոնային երաժշտության փառատոնը. բողոքի ակցիա Օրգով գյուղում. ՈՒՂԻՂ
Դեռ չէր հանդարտվել ռուսական էստրադայի Պրիմադոննա Ալլա Պուգաչովայի ու ռուս քաղաքական մեկնաբան, կրեմլամերձ հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի միջև ծագած կոնֆլիկտը, հայտնի լրագրողը հանդիսատեսի առջև հայտնվեց հայտնի խեղված դեմքով։
Ֆրանսիայի Վերակառուցման ազգային խորհուրդը (ՎԱԽ), որի առաջին նիստը սեպտեմբերի 8-ին բացվել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի ղեկավարությամբ, պետք է թույլ տա հասարակության մեջ փոխհամաձայնության հասնել հանրապետության իրադրությունը գնահատելիս եւ ապագայում կարող է նպաստել հանրաքվեների անցկացմանը որոշ կարեւոր քաղաքական հարցերի շուրջ:
Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Փիթր Վան Դալենի նախաձեռնությամբ և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի համակազմակերպմամբ Եվրոպական Խորհրդարանում սեպտեմբերի 8-ին անցկացվել է «2020թ․ պատերազմը և մարդու իրավունքներն Արցախում» խորագրով խորհրդաժողով։
Ավարտվել է «Հայանտառ»-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունների անցման, ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելու և պաշտոնեական անփութություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով հատուկ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 8-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ինչպես տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Ֆիլիպ Ռիքերին ուղեկցել են ՀՀ ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության պետ Արմեն Եգանյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:
Հայաստանի իշխանությունները երկրի տարածքով որևէ մեկին որևէ միջանցք չեն տալու: Վլադիվոստոկի հայ համայնքի հետ հանդիպմանն այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ներկաներից մեկի հարցին, թե որքանով տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը կարող է սպառնալիք լինել Հայաստանի, մասնավորապես, Սյունիքի մարզի համար:
Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ հայկական կողմին հուզող ամենակարևոր հարցերի վերաբերյալ չի հաջողվել ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել: Վլադիվոստոկի հայ համայնքի հետ ունեցած հանդիպման ժամանակ այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը միանշանակ ձեռնտու կլինի Հայաստանի համար:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով․ «Կարևոր հարցերից մեկը, որտեղ բացահայտվում է Նիկոլի դավաճանությունը, սա է՝ ինչո՞ւ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը չճանաչեց Արցախի Հանրապետությունը:
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վլադիվոստոկի Սուրբ Գևորգ Հայ Առաքելական եկեղեցի, որտեղ հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, Փաշինյանին դիմավորել են Տեր Սարգիս Քահանա Փարախչյանը և Վլադիվոստոկի հայ համայնքի ղեկավար Հարություն Ավեդյանը:
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգի (բջջային հավելված) տեխնիկական բնութագիրը (նկարագրությունը, ինտերֆեյսը) և դրանից օգտվելու կարգը սահմանող որոշման մեջ:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած մի դեպքի փաստով։
Անկանխիկ գործարքների դեպքում՝ կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրին, ՎՏԲ Հայաստան, Արդշին և Հայբիզնես բանկերից բացի, միացել է նաև ԱԿԲԱ բանկը։Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ըստ այդմ, կենսաթոշակը կամ նպաստն ԱԿԲԱ բանկի կողմից թողարկված քարտերով ստացող շահառուների կողմից սեպտեմբերի 1-ից հետո կատարված անկանխիկ գործարքների դեպքում կհաշվարկվի հետվճար։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արաբական լիգայի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում Թուրքիային վերաբերող որոշումներին ու հայտարարություններին ի պատասխան։
Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին զգուշանալ: Դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին անվտանգային հերթական նախազգուշացումն է արել: Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կայքում տարածված անվտանգային հաղորդագրությունում նշվում է, որ ռուսական ավիափոխադրողները շարունակում են գործել Հայաստանում:
Իրանը 100-տոկոսանոց ինքնապահովման հասել է մարտական անօդաչու թռչող ապարատներով իր ռազմաօդային ուժերի մատակարարման հարցում: Սեպտեմբերի 8-ին այդ մասին հայտարարել է Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Համիդ Վահեդին:
«Գիտեք, որ բանակցային գործընթացը գնում էր հետևյալ սկզբունքներով ՝ ուժի սպառնալիքի չկիրառման, ինչպես նաև տարածքային ամբողջականության և ինքնքորշման իրավունքի շրջանակներում։ Այսինքն, ամբողջ գործընթացը միված էր նրան, որ, ի վերջո, ճանաչվեր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Դրա համար հայկական կողմը միշտ այդ բանակցությունների մեջ էր։ Մեր նպատակը այն էր, որ Ադրբեջանը ճանաչեր ինքնորոշման իրավունքը, եթե Ադրբեջանն ընդունել էր Մադրիդյան սկզբունքները, նշանակում է որոշ չափով ընդունել էր դրանք»,-ասաց նա։
Սեպտեմբերի 14-ին մեկնելու եմ Լիբանան։ Բեյրութում այդ օրը տեղի է ունենալու Դիմադրության շարժման զորակցության հավաք։ Հանդես եմ գալու ելույթով, ներկայացնելու ներկայիս իրավիճակի բոլոր նրբությունները։
ՀՀ կառավարությունը համապատասխան որոշմամբ նվազագույն կենսաթոշակի չափը բարձրացրեց՝ սահմանելով 31 հազար 600 դրամ. սա թույլ կտա ապահովել, որ Հայաստանում բացառապես բոլորի թոշակները առնվազն 3000 դրամով բարձրանան:
Կառավարությունն այսօրվա՝ սեպտեմբերի 8-ի նիստում հաստատեց ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2021 թվականի տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը հավանություն տալու մասին որոշումը:
Սեպտեմբերի 3-ին Բելգիայի Մեխելեն քաղաքի «Անի» միության «Հայ տան» հրապարակում միջոցառում էր կազմակերպվել՝ նվիրված Արցախի Հանրապետության անկախության հռչակման 31-րդ տարեդարձին։
Ադրբեջանցի մի քանի տասնյակ զինվորներին հանձնվել հրաժարված հայ զինվորին Պաշտպանության նախարարությունը նույնականացնելու աշխատանքներ է սկսել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից։
Իշխանության սրտի օլիգարխը խաբել է սպառողներին. ջրային բիզնեսում կրկին խնդիրների մեջ է հայտնվել
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Netflix ամերիկյան հայտնի մեդիաընկերության և վրացի լեգենդար շախմատիստուհի Նոնա Գափրինդաշվիլիի միջև դատական վեճն ավարտվել է համաձայնությամբ, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Փառատոնների եվրոպական ասոցիացիայի (EFA) 70-րդ ամյակին նվիրված Արվեստների փառատոնների 2022թ. գագաթնաժողովը կմեկնարկի սեպտեմբերի 12-15-ը Երևանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառումն այս անգամ կազմակերպվում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի կողմից։
Այն ներկայացնում է Շվեդիայի կինոյի ինստիտուտի արխիվային ֆիլմերի հավաքածուների համադրող Յան Վենգստրյոմի ձայնը:
Շատ մանր կտրատել սխտորը և մաղադանոսը, խառնել կիտրոնի կեղևի, յոգուրտի և մայոնեզի հետ, համեմլ աղով և պղպեղով:
Սովոր ենք մեր հավատքի որոնումների մասին խոսելիս երբեմն ասել՝ դեռ չեմ գտել Աստծուն, Աստծո փնտրտուքների մեջ եմ, և կամ էլ ասել՝ որտե՞ղ գտնեմ Աստծուն։ Մենք զբաղված ենք Աստծուն որոնելու գործով, երբ ցանկանում ենք հաստատել մեր հավատը, երբ ցանկանում ենք էլ ավելի ճանաչել Քրիստոսին։ Սովոր ենք Նրան փնտրել դրսում՝ շարունակաբար գուցե անգամ հուսահատվելով, թե գուցե անօգո՞ւտ է մեր գործը, գուցե սխա՞լ տեղ ենք փնտրում կամ գուցե Աստված չի՞ ցանկանում հայտնվել մեզ, չի՞ ցանկանում, որ ճանաչենք Իրեն։