Կրեմլը՝ Պուգաչովայի Ռուսաստան վերադառնալու մասին
Ռուսաստանի ցանկացած օրինապաշտ քաղաքացի իրավունք ունի ազատորեն լքել իր հայրենիքը և վերադառնալ։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովայի վերադարձը, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։
«Այլ երկրներ մեկնող քաղաքացիների աճ է նկատվում։ Նրանք աշխատում են այնտեղ և վերադառնում։ Սա շարունակական գործընթաց է։ Ցանկացած օրինապաշտ քաղաքացի միշտ ազատորեն վերադառնում Ռուսաստան»,- ասուլիսի ժամանակ ընդգծել է Կրեմլի խոսնակը։
Հիշեցնենք՝ երեկ լուրեր տարածվեցին, որ Պուգաչովան վերադարձել է Ռուսաստան։ Մինչև այդ տեղեկություններ կային, թե արտիստը, ով ընտանիքի հետ լքել էր հայրենիքը Ուկրաինայի դեմ հատուկ ռազմական գործողությունից հետո, օրերս երեխաների հետ հեռացել է Իսրայելից ու մեկնել Կիպրոս։
Նրա ամուսինը՝ կատակերգու Մաքսիմ Գալկինը ՌԴ Արդարադատության նախարարության կողմից ճանաչվել է օտարերկրյա գործակալ՝ Ռուսաստանին խստորեն քննադատելու համար: