Հայազգի պատգամավորի ընտանիքը Ջավախքում Մոնակոյից մեծ հողատարածք ունի

Ախալքալաք-Նինոծմինդայից ընտրված Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սումբատ Կյուրեղյանի ընտանիքը Ջավախեթիում մոտավորապես 3,800,000 մ² հողատարածք ունի:

Այս տեղեկությունը, ըստ aliq.ge-ի՝ նշված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) վերջին տարիներին հայտնի դարձած բարձր մակարդակի հնարավոր կոռուպցիոն խախտումների մասին զեկույցում:

Ըստ TI-ի՝ Ջավախեթիում ապակենտրոնացման փոխարեն դեռ կլանային իշխանություն է, և հողերի մեծ մասը պատկանում է մի քանի ազդեցիկ ու հարուստ մարդկանց։ ՀԿ-ի գնահատմամբ, Սումբատ Կյուրեղյանի և հոր՝ Սեյրան Կյուրեղյանի՝ Ջավախեթիում ունեցած հողատարածքը Մոնակոյից մի քանի միլիոն քառակուսի մետր ավելի է:

«2020 թվականից Սումբատ Կյուրեղյանը խորհրդարանում «Վրացական երազանքի» պատգամավոր է, մինչ այդ 2012-2020 թվականներին եղել է Նինոծմինդայի սակրեբուլոյի նախագահը։ Նրա հայրը՝ Սեյրան Կյուրեղյանը, 17 տարի եղել է Նինոծմինդայի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը։ Սումբատ Կյուրեղյանը, նրա հայրը, մայրը, կինը և երեխան Ջավախեթիում ընդհանուր առմամբ մոտ 3,800,000 մ² հողատարածք ունեն»,- նշել է TI-ն:

Տեսանյութեր

Լրահոս